Արա Խաչատրյանը՝ իր մարզավիճակի մասինԱրա Խաչատրյանը՝ իր մարզավիճակի մասին

Արա Խաչատրյանը՝ իր մարզավիճակի մասին

22.02.14 11:42
Արա Խաչատրյանը՝ իր մարզավիճակի մասին


Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի տղամարդկանց 2014թ-ի Հայաստանի առաջնության մրցումային 2-րդ օրը: Երկար ժամանակ դադարից հետո 77կգ քաշային կարգում հարթակ բարձրացավ Արա Խաչատրյանը: Պոկում վարժությունում բարձրացնելով 130կգ, հրումում՝ 160, երկամարտի արդյունքում հավաքեց 290կգ:

Մրցումներից հետո Արան մեզ հետ կիսվեց իր տպավորություններով, խոսեց մրցակիցների ու իր մարզավիճակի մասին:

«Այսօրվա բոլոր ծանրորդներն էլ լավ արդյուքներ ցույց տվեցին, տղաները բոլորն էլ լավ մարզավիճակում են: Վստահ եմ, որ մինչև Եվրոպայի առաջնությունը ավելի լավ արդյունքներ ցույց կտան: Իմ մասին կարող եմ ասել, որ նոր-նոր եմ սկսել մարզումներս՝ մոտ 1 ամիս: Արդեն մյուս ամիս հավաքականի հետ կմասնակցեմ ուսումնամարզական հավաքի: Այսօր ինձ վատ էի զգում, դե բնական է, 1 ամիս է ինչ սկսել եմ մարզվել: Մոտ 1.5 տարի մրցումների չէի մասնակցել, միքիչ դժվար էր, քաշս պակասել էր»,- ասաց Արա Խաչատրյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված