Վանիկ Ավետիսյան. «Ինքս իմ դեմ էի պայքարում»Վանիկ Ավետիսյան. «Ինքս իմ դեմ էի պայքարում»

Վանիկ Ավետիսյան. «Ինքս իմ դեմ էի պայքարում»

21.02.14 21:32
Վանիկ Ավետիսյան. «Ինքս իմ դեմ էի պայքարում»


Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր կայացել է ծանրամարտի 2014թ-ի տղամարդկանց Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը: Այսօր պայքարի դուրս եկան 69 և 77 կգ քաշային կարգի ծանրորդները: 69կգ քաշային կարգում երկամարտի 315կգ արդյունքով Հայաստանի չեմպիոն հռչակվեց Վանիկ Ավետիսյանը:
Երկամարտի 284կգ արդյունքով 2-րդ տեղ գրավեց Զորիկ Պողոսյանը: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին երկամարտի 283կգ արդյունքով կանգնեց Ռոստոմ Կարապետյանը: Նորընծա չեմպիոնը պարգևատրումից հետո մեզ հետ կիսվեց իր տպավորություններով:

«Այսօր ինքս իմ դեմ էի պայքարում, որը անկեղծ ասած ավելի դժվար է: Երբ ինքդ քո առաջ խնդիր ես դնում, որ պետք է բարձրացնես ինչ-որ կիլոգրամներ, ապա դա ավելի լուրջ է, քան այլ մարզիկների հետ մրցակցելը: Եթե այսօր կարողանայի ընդհանուր 5 կգ ավելի բարձրացնել, արդեն կլիներ այն, ինչ ես նախատեսել էի, բայց չեմ դժգոհում, կարևորը, որ մարզիչները գոհ լինեն»,- ասաց Վանիկ Ավետիսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված