Ավետիսյանն ու Կարապետյանը՝ Հայաստանի չեմպիոններԱվետիսյանն ու Կարապետյանը՝ Հայաստանի չեմպիոններ

Ավետիսյանն ու Կարապետյանը՝ Հայաստանի չեմպիոններ

21.02.14 18:10
Ավետիսյանն ու Կարապետյանը՝ Հայաստանի չեմպիոններ


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի 2014թ-ի տղամարդկանց Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցահարթակ դուսր եկան 69 և 77կգ քաշային ծանրորդները: Երկար ընդմիջումից հետո 77կգ քաշային կարգում մասնակցեցին Տիգրան Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանը:

Ցավոք, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը մասնակցեց միայն պոկում վարժությանը և բավարարվեց 155կգ արդյունքով: Տիգրանը վերջերս վիրահատության է ենթարկվել պարանոցի հատվածում, այդ պատճառով չմասնակցեց հրում վարժությանը:

69կգ քաշային կարգի մարզիկների պայքարում պոկում վարժությունում բարձարցնելով 140, իսկ հրումում՝ 175կգ երկամարտի 315կգ արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Վանիկ Ավետիսյանը:

Երկամարտի 284կգ արդյունքով 2-րդ տեղ գրավեց Զորիկ Պողոսյանը: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին երկամարտի 283կգ արդյունքով կանգնեց Ռոստոմ Կարապետյանը:

77կգ քաշային կարգում անգերազանցելի էր երիտասարդ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը: Վերջինս երկամարտի 335կգ արդյունքով դարձավ Հայաստանի 2014թ-ի չեմպիոն: Երկրորդ տեղ գրավեց Սամվել Գրիգորյանը երկամարտի արդյունքում հավաքելով 302կգ: Երկամարտի 292կգ-ով երրոդ ետղ գրավեց վանիկ Առաքելյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված