Ավարտվեց Բրոնշտեյնի մրցաշարը. հայ շախմատիստների արդյունքները
20.02.14 20:21
Մինսկում կայացած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Գաբրիել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6․5 միավոր և 6 շախմատիստների հետ բաժանելով 4-9-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 7-րդ տեղը, հայտնում է chess.am կայքը։
Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով հայտնվել է 12-րդ տեղում, Ռոբերտ Աղասարյանը եւ Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 5․5-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 5, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Կարապետյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Նորայր Թորոսյանը՝ 4․5-ական, Մանուել Պետրոսյանն ու Դավիթ Կարաթորոսյանը՝ 4-ական միավոր: Ամենավատը հանդես է եկել Տարոն Հովհաննիսյանը, ով ընդամենը 3.5 միավոր է վաստակել: Չնայած գրանցված ոչ այնքան լավ արդյունքների, այս մրցաշարի միջոցով շատ երիտասարդ շախմատիստներ ավելի փորձառու դարձան:
Հավելենք, որ7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել վրացի Բաադուր Ջոբավան։