Իզաբելլա Յայլյան. «Վնասվածքս մի փոքր խանգարեց»Իզաբելլա Յայլյան. «Վնասվածքս մի փոքր խանգարեց»

Իզաբելլա Յայլյան. «Վնասվածքս մի փոքր խանգարեց»

20.02.14 14:23
Իզաբելլա Յայլյան. «Վնասվածքս մի փոքր խանգարեց»


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտված ծանրամարտի 2014թ-ի Հայաստանի առաջնության 63կգ քաշային կարգում հաղթող է դարձել Իզաբելլա Յայլյանը: Իզաբելլան պոկում վարժությունում բարձրացրել է 85կգ, հրումում՝ 105, երկամարտի արդյունքում հավաքելով 190կգ իր քաշային կարգում դարձել է 2014թ-ի Հայաստանի չեմպիոնուհի:

Առաջնությունից հետո մեզ հետ զրույցում Իզաբելլան նշեց, որ պայքարը այնքան էլ թեժ չէր:

«Արդյունքներս միջին չափով կարող եմ գնահատել, ոչ շատ լավ էր, ոչ վատ: Իհարկե, կարող էի ավելի շատ բարձրացնել, բայց ուսի վնասվածք ունեմ, դա մի փոքր խանգարեց: Այսօր այնքան էլ ուժեղ մրցակիցներ չունեի:

Հիմա պետք է լավ մարզվեմ ու եթե լավ մարզավիճակում լինեմ կմասնակցեմ ապրիլին կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, իսկ հունիսին երիտասարդների աշխարհի առաջնությունն է»,- ասաց Իզաբելլան:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված