Մելինե Դալուզյան. «Պարտավոր էի լավ ներկայանալ»Մելինե Դալուզյան. «Պարտավոր էի լավ ներկայանալ»

Մելինե Դալուզյան. «Պարտավոր էի լավ ներկայանալ»

19.02.14 22:44
Մելինե Դալուզյան. «Պարտավոր էի լավ ներկայանալ»


Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի կանանց 2014թ-ի Հայաստանի առաջնությունը: Վնասվածքից ապաքինվելուց հետո կրկին հարթակ դուրս եկավ Մելինե Դալուզյանը: Պոկում վարժությունում բարձրացնելով 85կգ, հրումում՝ 110կգ, երկամարտում հավաքելով 195կգ Դալուզյանը դարձավ Հայաստանի 2014թ-ի չեմպիոն:

Առաջնության ավարտից հետո Մելինեն նշեց, որ այսօր պարտավոր էր լավ ելույթ ունենալ:

«Ընդհանուր գոհ եմ իմ մասնակցությունից, բավական երկար բացակայությունից հետո նոր սկսել եմ հարթակ դուրս գալ: Այսօր պարտավոր էի լավ ներկայանալ: Ուժերիս ներածնի չափով արեցի ամեն ինչ: Մրցակցության մասին այնքան էլ խոսք չէր գնում, քանի որ բոլորն էլ մեր մարզուհիներն էին, ինքներս մեզ հետ էինք մրցում: Ապրիլին մեզ սպասվում է Եվրոպայի առաջնությանը, այդ ժամանակ արդեն իսկապես կպայքարենք մեր մրցակիցների հետ»,- ասաց Մելինե Դալուզյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված