Հռիփսիմե Խուրշուդյանի ոսկե վերադարձըՀռիփսիմե Խուրշուդյանի ոսկե վերադարձը

Հռիփսիմե Խուրշուդյանի ոսկե վերադարձը

19.02.14 17:43
Հռիփսիմե Խուրշուդյանի ոսկե վերադարձը


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց կանանց` ծանրամարտի 2014թ-ի Հայաստանի առաջնությունը: 7 քաշային կարգում առաջնությանը մասնակցեց 30 ծանրորդուհի:

Երկար ժամանակ բացակայությունից հետո հարթակ բարձրացավ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: +75քաշային կարգում երկամարտի 202կգ արդյունքով Հռիփսիմեն դարձավ 2014թ. Հայաստանի չեմպիոնուհի: Մեր անվանի ծանրորդուհիներից Մելինի Դալուզյանը վնասվածքից ապաքինվելուց հետո նույնպես մասնակցեց առաջնությանը և 69կգ քաշային կարգում երկամարտի 195կգ արդյունքով գրավեց 1-ին տեղ:

Ստորև ներկայացնում ենք բոլոր քաշային կարգերում հաղթողներին ու մրցանակակիրներին.

48 կգ. քաշային կարգ

1. Գրիգորյան Էլեն պոկում 60կգ, հրում 81կգ, երկամարտ՝141կգ

2. Միրզոյան Հայկանուշ (47+55) երկամարտ՝102կգ


53 կգ. քաշային կարգ

1.Գովելյան Աննա (78+94) երկամարտ՝ 172կգ

2. Մերմենջյան Արփինե (48+68) երկամարտ՝ 116կգ

3.Մեհրաբյան Արփինե (47+60) երկամարտ՝ 107


58 կգ. քաշային կարգ

1.Պետրոսյան Քրիստինե (72+90) երկամարտ՝ 162կգ

2. Կիրակոսյան Ծովինար (60+75) երկամարտ՝ 155կգ

3. Հակոբյան Շուշան (60+70) երկամարտ՝ 130կգ

63 կգ. քաշային կարգ

1. Յայլյան Իզաբելա (85+105 երկամարտ՝ 190կգ

2. Ավետիսյան Ռոզալիա (70+85) երկամարտ՝ 155կգ

3.Հակոբյան Աղավնի (63+83) երկամարտ՝ 146կգ

69կգ. քաշային կարգ

1.Դալուզյան Մելինե (85+110) երկամարտ՝ 195կգ

2. Պողոսյան Հռիփսիմե (75+95) երկամարտ՝ 170կգ

3.Միրզախանյան Արևիկ (65+90) երկամարտ՝ 155կգ

75 կգ. քաշային կարգ

1.Պողոսյան Սոնա (80+107) երկամարտ՝ 187կգ

2. Հակոբյան Տաթև (85+100) երկամարտ՝ 185կգ

3. Պապիկյան Արևիկ (78+95) երկամարտ՝ 178 կգ

75+ կգ. քաշային կարգ

1. Խուրշուդյան Հռիփսիմե (90+112) երկամարտ՝ 202կգ

2. Դալալյան Արփինե (68+95) երկամարտ՝163կգ

3. Դումանյան Արփինե (65+87) երկամարտ՝152կգ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված