Սաթենիկ Հովհաննիսյանի ԱյբուբենըՍաթենիկ Հովհաննիսյանի Այբուբենը

Սաթենիկ Հովհաննիսյանի Այբուբենը

11.02.14 16:00
Սաթենիկ Հովհաննիսյանի Այբուբենը


Երազանքների, ամենահիշվող քաղաքի, մարզական գործունեության, հաղթանակների ու մեծ երազանքների մասին… Այբուբեն նախագծի հյուրը աթլետ Սաթենիկ Հովհաննիսյանն է:


Ա-Ալանի

Ալանիից այն կողմ ոչինչ չկա

Բ-Բարձրունք

Լինելով գործող մարզիկ՝ ձգտում եմ միայն բարձրունքի

Գ-Գարուն

Գարնանը իսկապես լավ է, քանի որ դրան հաջորդում է ամառը, որը ես շա՜՜՜տ եմ սիրում:

Դ-Դրական

Ամեն ինչ պետք է լինի դրական. դրական տրամադրություն, էմոցիաներ, հատկապես մրցումներից առաջ: Դա որոշիչ դեր է խաղում:

Ե-Երազանք

Կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ պետք է երազենք անընդհատ, բայց ես այնքան էլ չեմ կենտրոնանում երազանքների վրա:

Զ-Զինվոր

Միանգամից հիշում եմ այն 2 տարիները, երբ բացակայում էր եղբայրս: Հպարտ եմ, որ եղբայրս ծառայել է հայոց բանակում ու կարծում եմ, որ յուրաքանչյուր տղա պետք է անցնի այդ կարևոր ճանապարհը:

Է-Էներգիա

Պարապմունքներ, պարապմունքներ ու էլի պարապմունքներ, դասեր ու քննություններ, որոնք ինձանից շատ էներգիա են խլում: Աշխատում եմ միշտ լիցքավորվել դրական էներգիայով:

Ը-Ընտանիք

Շատ եմ սիրում իմ ընտանիքը: Ընտանիքիս անդամները շատ են աջակցում ինձ, հատկապես մրցումների ժամանակ, դրանից ես ավելի եմ ոգևորվում:

Թ-Թբիլիսի

Ինձ համար ամենահիշվող քաղաքը Թբիլիսին է, հենց այս քաղաքում եմ 2012թ-ին լրացրել սպորտի վարպետի նորման:

Ժ-Ժպիտ

Ժպիտը շատ է գեղեցկացնում մարդուն, աշխատում եմ միշտ ժպտալ, դա իսկապես օգնում է մրցումների ժամանակ (Улыбайся и удача улыбнется тебе!)

Ի-Ինտերնետ

Ուզում եմ առանձնացնել սոցիալական ցանցերը, որովհետև դրանցից օգտվում եմ գրեթե ամեն օր տարբեր աշխատանքների համար: Իսկ ազատ ժամանակ խոսում եմ ըկերներիս հետ, բայց կարևոր է ժամանակին կանգ առնել ու չչարաշահել այն:

Լ-Լիլլ

Ինձ համար առաջին մեծ ու նշանակալից աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Լիլլ քաղաքում:

Խ-Խանութ

Հիմնական գնումներս ես կատարում եմ մայրիկիս հետ, ք անի որ երկուսս էլ սիրում ենք լսել միմյանց խորհուրդները, և ճիշտ ընտրություն ենք կատարում:

Ծ-Ծիածան

Ամենահետաքրքիր բանն է: Շատ հետաքրքիր է. երբ տեսնում եմ՝ միանգամից սկսում եմ հաշվել գույները:

Կ-Կարիերա

Ինձ համար շատ կարևոր է մարզական կարիերաս

Հ-Հավաստագիր

Շատ հոգեհարազատ բառ: Սիրում եմ ստանալ հավաստագրեր, առավել ևս՝ եթե դրանք հաղթական են:

Ձ-Ձյուն

Փոքրուց շատ եմ սիրել ձնագնդի խաղալ, մինչև հիմա էլ շատ եմ սիրում:

Ճ-Ճամպրուկ

Այն հաճելի պահը, երբ հավաքում եմ ճամպրուկս ու տրամադրվում եմ, որ մեկնում եմ հաղթանակներիս հետևից:

Ղ…….

Դժվարանում եմ ինչ-որ բառա սել J

Մ-Մարզանք

Մարզումներ, առանց որոնց հնարավոր չէ հասնել լավ արդյունքի:

Յ-Յասաման

Գեղեցիկ ու շատ անուշ բույրով ծաղիկ J

Ն-Նպատակ

Շատ նպատակներ ունեմ՝ մասնավորապես սպորտում, ու և աշխատում եմ դրանք իրագործել:

Շ-Շոկոլադ

Չեմ պատկերացնում կյանքս առանց շոկոլադի, շոկոլադը ամենալավ դոպինգն է ուղեղի համար

Ո-Ողջույն

Շատ եմ օգտագործում այս բառը:

Չ-Չրեղեն

Չրեղեն շատ եմ սիրում ուտել, սրանից այն կողմ ալանին է:

Պ-Պայքար

Սպորտը առանց պայքարի շատ անհետաքրքիր կլիներ:

Ջ-«Ջերմուկ»

Սիրում եմ «Ջերմուկ» խմել:

Ռ-Ռեկորդ

Իմ նպատակներից մեկը

Ս-Սաթենիկ

Գեղեցիկ և լավ անուն

Վ-Վարժություն

Վարժությունները կազմում են պարապմունքների մեծ մասը

Տ-Տոն

Սիրում եմ: Շատ հաճելի է տոն օրերին նվերներ նվիրել ու ստանալ:

Ր-Րոպե

Կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր րոպե ճիշտ օգտագործել

Ց-Ցուցանիշ

Միանգամից այս բառը հիշեցի: Միշտ ձգտում եմ լավ ցուցանիշներ ունենալ

Ու-Ուրախություն

Ամենից կարևոր բանն է: Յուրաքանչյուր հաջող մրցում ինձ մեծ ուրախություն է պարգևում

Փ-Փայլել

Աշխատում եմ միշտ փայլել ու փայլուն ելույթներ ունենալ

Ք-Քայլ

Մարզվելով քայլ առ քայլ շարժվում եմ առաջ, ամեն հաղթահարած քայլ ինձ ավելի է ոգևորում:

Եվ-Եվրոպա

Շատ հիշողություններ ու մրցաշարեր են կապված Եվրոպայի հետ

Օ-Օր

Ամեն օր սկսում եմ լավ տրամադրությամբ, որպեսզի դասերս, պարապմունքներս անցնեն լավ մթնոլորտում

Ֆ-Ֆրանսիա

Հաճախ եմ լինում Ֆրանսիայում, մրցումների ու հավաքների եմ մասնակցում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված