Կասպարով. «Կարլսենի հետ կարող են մրցել միայն Արոնյանն ու Կրամնիկը»
03.02.14 09:34Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը ռուսական chess-news-ի հետ զրույցում նշել է, որ Հավակնորդների առաջիկա մրցաշարում բարդ է պատկերացնել այլ տարբերակ, քան Կրամնիկի կամ Արոնյանի հաղթանակը:
«Ես դեռ Հնդկաստանում ասել եմ, որ Կարլսենն ամենաուժեղ աջակիցն ուներ ու դա պատմությունն էր: Փոփոխությունն անխուսափելի էր. բոլորին էր ակնհայտ, որ Անանդը մի քիչ երկար մնաց այդտեղ, ու Մագնուսը պիտի նրա տեղը զբաղեցներ: Թեև, անհրաժեշտ եղավ նաև շախմատ խաղալը, որպեսզի դա ապացուցի: Ու այժմ, իմ կարծիքով, որոշակի շախմատային տրամաբանություն կա. միայն 2 մարդ կարող են նրա դեմ պայքարել: Կարծում եմ՝ միևնույն է Մագնուսը ֆավորիտ կլինի, բայց գոնե 2 հոգի նրա համար ավելի շատ խնդիրներ կստեղծեն, քան Անանդը: Ու նրանք, իհարկե, Արոնյանն ու Կրամնիկն են: Այդ իսկ պատճառով էլ ինձ համար բարդ է պատկերացնել, որ այդ մրցաշարը որևէ այլ ելք կունենա»,-ասել է Կասպարովը: