Zurich Chess Challenge. Արոնյանը 1 միավոր է զիջումZurich Chess Challenge. Արոնյանը 1 միավոր է զիջում
Zurich Chess Challenge. Արոնյանը 1 միավոր է զիջում
02.02.14 23:02Zurich Chess Challenge գերմրցաշարի 4-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Վիշվանաթան Անանդն էլ սևերով առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ:
Ավելի վաղ ավարտվել էր Արոնյան-Նակամուրա հանդիպումը, որում հաղթանակ էր տոնել հայ գրոսմայստերը:
Եզրափակիչ՝ 5-րդ տուրից առաջ առաջատարը 7 միավորով Կարլսենն է: 6 միավոր ունի Լևոն Արոնյանը:Նակամուրայի, Կանուարայի ու Անանդի ակտիվում 3-ական միավոր է, Գելֆանդի ակտիվում՝ 2:
Վերջին տուրում Արոնյանը սևերով կմրցի Կարուանայի հետ, Անանդը սպիտակներով՝ Կարլսենի, Նակամուրան՝ Գելֆանդի:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված