Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զիվոր»Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զիվոր»

Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զիվոր»

28.01.14 19:30
Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զիվոր»


Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը մեզ հետ զրույցում վերհիշելով ծառայությունը Հայոց բանակում մեծ սիրով ու ջերմությամբ նշեց, որ Հայոց բանակ զորակոչվել է 2008թ-ին:

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել եմ 2008թ-ին: Ծառայել եմ մարզական վաշտում: Երկու տարի շարունակ եղել եմ ՀՀ բանակի 10 լավագույն մարզիկներից առաջինը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացել եմ Վազգեն Սարգսյանի անվան մեդալի:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ նախարարությանը ինձ ազատ գրաֆիկ տրամադրելու համար: Քանի որ, դա ինձ օգնել է մազումներս ճիշտ կազմակերպել ու մասնակցել մրցումների: Ուզում եմ շնորհավորել մեր բանակին 22-րդ տարեդարձի առիթով: Մեր բանակին ցանկանում եմ կամք, քաջություն, տղաներին առողջություն ու բարի ծառայություն, շնորհավո´ր տոնդ Հայոց բանակ»,- ասաց Առաքել Միրզոյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված