Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայանալու է փետրվարինԾանրամարտի Հայաստանի առաջնությունը կայանալու է փետրվարին

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայանալու է փետրվարին

23.01.14 13:02
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայանալու է փետրվարին



Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայանալու է փետրվարի 20-ից 23-ը,- այս մասին մեզ հետ զրույցում ասեց ծանրամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Հայաստանի առաջնությունը այս տարի կայանալու է փետրվարին: Մասնակցելու են Հայաստանի բոլոր ուժեղագույն ծանրորդները: Աղջիկների համար նախատեսված է 7 քաշային կարգ (48կգ, 52կգ, 58կգ, 63կգ, 69կգ, 75կգ և 75+), տղաների համար 8 քաշային կարգ (56կգ, 62կգ, 69կգ, 77կգ, 85կգ, 94կգ, 105կգ և 105+»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը և հավելեց, որ յուրաքանչյուր մրցումային օր, մրցումներից 2 ժամ շուտ տեղի կունենա մարզիկների կշռումը, որից հետո կմեկնարկի մրցումները:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված