Սմբատ Մարգարյան. «Պատրաստվում եմ Հայաստանի առաջնությանը»Սմբատ Մարգարյան. «Պատրաստվում եմ Հայաստանի առաջնությանը»

Սմբատ Մարգարյան. «Պատրաստվում եմ Հայաստանի առաջնությանը»

23.12.13 10:55
Սմբատ Մարգարյան. «Պատրաստվում եմ Հայաստանի առաջնությանը»


Այս օրերին Ծաղկաձորում շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Այս տարվա վերջին ուսումնամարզական հավաքին մասնակցում է նաև ծանրորդ Սմբատ Մարգարյանը: Երիտասարդ մարզիկը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարին այնքան էլ հաջող չդասավորվեց իր համար, թեև մասնակցել է միջազգային մի քանի մրցումների:

«Անցնող տարին այնքան էլ հաջող չստացվեց ինձ համար: Իհարկե մեդալներ եղան, բայց կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել: Մինչ 20տ Եվրոպայի առաջնությանը գրավեցի 3-րդ տեղը: Մասնակցեցի ուսանողական խաղերին, ցավոք չկարողացա մրցանակային տեղ գրավել: Մասնակցեցի նաև մեծահասկաների աշխարհի առաջնությանը: Կարելի է ասել, որոշ չափով լավ էր, արդյունքը բավարար էր, բայց չկարողացա մրցանակային տեղ գրավել:

Իհարկե եղել են սխալներ, բայց չեմ կարծում, որ կոպիտ սխալներ եմ եղել: Ուղակի կարևոր նախապայման է, թե ինքդ քեզ ինչպես ես զգում մրցումների օրը: Շատ կարևոր է, որ մրցումներից առաջ քեզ լավ զգաս, լավ տրամադրությամբ մոտենաս աշխատանքիդ: Հոգեբանական ոչ մի խնդիր չունեմ, ուղակի ամեն ինչ ֆիզիկականի հետ էր կապված, ուժերս երևի թե այդքան ներեցին»,- ասաց Սմբատը:

Խոսելով առաջիկա մրցումների մասին Սմբատը ասաց.

«Տարվա վերջին հավաքն է: Ընդհանուր նախապատրաստվում ենք փետրվարին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Մարզավիճակս բավարար եմ գնահատում: Այս տարի մասնակցեցի 3 միջազգային մրցման, հիմա ավելի շատ վերականգնողական փուլում եմ գտնվում»,-եզրափակեց Սմբատ Մարգարյանը:

Գոհար Փիլիպոսյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված