Տիգրան Մարտիրոսյան. «Պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը»Տիգրան Մարտիրոսյան. «Պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը»

Տիգրան Մարտիրոսյան. «Պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը»
21.12.13 20:44
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը 1 տարի դադարից հետո կրկին միացել է հավաքականին և մասնակցում է Ծաղկաձորում ընթացող ուսումնամարզական հավաքին:
«Արդեն 2-րդ ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում, և, կարելի է ասել, ընդհանուր մարզավիճակս լավ է:
Վնասվածքներից հետո ապաքինվել եմ, ինձ հիմա լավ եմ զգում: Օլիմպիական խաղերից հետո խորհրդակցեցի մեր մարզիչների հետ և որոշեցի 1 տարի դադար վերցնել, որպեսզի կարողանամ ավելի թարմ ուժերով մասնակցել եկող տարի կայանալիք վարկանշային մրցումներին:
Հիմա պատրաստվում եմ 2014թ կայանալիք Եվրոպայի առաջնությանը, այնուհետև աշխարհի առաջնությունն է: Թե ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանշային է լինելու մեր ծանրորդների համար:
Գոհար Փիլիպոսյան
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված