Ռուբեն Ալեքսանյանը վերադառնում էՌուբեն Ալեքսանյանը վերադառնում է

Ռուբեն Ալեքսանյանը վերադառնում է

21.12.13 12:57
Ռուբեն Ալեքսանյանը վերադառնում է


Գրեթե 2 տարի դադարից հետո կրկին հարթակ է վերադառնում գերծանր քաշային կարգի ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը: Ռուբենը ծանրամարտի հավաքականի կազմում այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Երիտասարդ ծանրորդը ուսի վնասվածքից հետո նոր-նոր է ապաքինվել ու պատրաստվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը

«Փառք Աստծո, արդեն ինձ լավ եմ զգում, լավ մարզավիճակում եմ: Ուսիս վնասվածքը այլևս չի խանգարում ինձ: Գրեթե 2 տարի այդ վնասվածքի պատճառով բաց թողեցի, չմասնակցեցի միջազգային մրցումների: Այս տարի Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձա Հայաստան և արդեն ապրիլից սկսել եմ մարզումներս:

Վերջին անգամ մրցումների մասնակցել եմ 2011թ: 2012թ պատրաստվում էի Օլիմպիական խաղերին, բայս հենց ուսի վնասվածքս թույլ չտվեց:

2014թ նախ կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը, որից հետո լինելու է Եվրոպայի առաջնությունը, տեսնենք ինչպես կստացվի: Այնուհետև աշխարհի առաջնությունն է, որը վարկանշային է լինելու օլիմպիական խաղերից առաջ»,-ասաց Ռուբեն Ալեքսանյանը:


Գոհար Փիլիպոսյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված