Արոնյանը զիջեց առաջատարի դիրքըԱրոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

15.12.13 14:21
Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը



Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումներում այսօր կայացել է կայծակնային խաղի երկրորդ խաղային օրը։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 10 հնարավորից վաստակեց 4.5 միավոր: 10 պարտիաներից Արոնյանը հաղթել է Ռուսլան Պոնոմարյովին, Վան Հաոյին և Վան Յունին: Հայաստանի հավաքականի առաջատարը զիջել է Յան Նեպոմնյաշչիին, Շաքրիյար Վասիլի Իվանչուկին, Մամեդյարովին, ու Պետեր Լեկոյին: Ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

20-րդ տուրից հետո Արոնյանը 13 միավորով երրորդն է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված