Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիանՊետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան

Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան

05.12.13 18:11
Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան


Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում է Ուկրաինայի հավաքականի հետ: Արդեն իսկ ավարտվել էին Վլադիմիր Հակոբյան-Անտոն Կորոբով և Լևոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ պարտիաները: Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Քիչ առաջ ավարտվեց նաև Տիգրան Պետրոսյան-Ալեքսանդր Արեշչենկո հանդիպումը: Պետրոսյանը չկարողացավ առավելության հասնել Արեշչենկոյի նկատմամբ և 47-րդ քայլում մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի:

Այս պահին ընթանում է Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Մոիսեենկո պարտիան:

Հայաստան-Ուկրաինա` 1:2



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված