Կարլսեն.«Իմ հերթն է Անանդին սովորեցնելու»Կարլսեն.«Իմ հերթն է Անանդին սովորեցնելու»
Կարլսեն.«Իմ հերթն է Անանդին սովորեցնելու»
26.11.13 17:20Մագնուս Կարլսենը Անանդին չի համարում մարտին կայանալիք Հավակնորդների մրցաշարի հաղթողի թեկնածու:
«Ամենասկզբում Անանդը պետք է գիտակցի, թե իրոք ցանկանում է մասնակցել այդ մրցաշարին, թե ոչ: Վերջին շրջանում նրա արդյունքները տպավորիչ չեն: Նա պետք է շատ ջանք թափի, որպեսզի կարողանա հաջողության հասնել: Այս պահին նրան Հավակնորդների մրցաշարում հաղթողի թեկնածու չեմ համարում:
Անկեղծ ասած ես շատ բան եմ սովորել Անանդից թե՛ նրա հետ խաղերի ժամանակ, թե՛ անցկացրած մարզումների ընթացքում: Սակայն հիմա իմ հերթն է նրան սովորեցնելու»,-ասել է Կարլսենը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված