Վտանգված է Արմֆայթինգ ֆեդերացիայի գործունեությունը (տեսանյութ+լուսանկարներ)
19.11.13 22:25Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիան հիմնադրվել է 2005թ: Հիմնադրման օրից ի վեր զբաղվում է ընդհանուր մենամարտերի զարգացմամբ: Sport.am-ը բազմիցս անդրադարձել է ֆեդերացիայի գործունեությանը, բոլոր այն մարզիկներին, ովքեր պատվով ներկայացրել են Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում:
Ֆեդերացիան տվել է այնպիսի չեմպիոններ ինչպիսիք են օրինակ ProFc և Emperor վարկածներով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, WFC վարկածով աշխարհի չեմպիոն Գրիգոր Աշուղբաբյանը, ով ապրելով Ավստրիայում և համագործակցելով Արմֆայթինգ ֆեդերացիայի հետ հայկական եռագույն է բարձրացնում միջազգային Մրցաշարերում
Այսօր Արմֆայթինգ ֆեդերացիան լուրջ խնդրի առաջ է կանգնել, նախագահ Հայկ Ղուկասյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ վտանգված է Արմֆայթինգ ֆեդերացիայի գործունեությունը:
Մեզ հետ զրույցում Հայկ Ղուկասյանը նշեց, որ արդեն 5 օր է դադարեցվել են մարզում ները:
«5 օր է մարզումները տեղի չեն ունենում: Դպրոցի հետ պայմանագիրը ավարտվել է 2 տարի առաջ: Այնպես ստացվեց, որ դա համընկավ նախագահական ընտրությունների հետ ու մի փոքր ձգձգվեց նոր պայմանագրի կնքումը: Ապա հանձնում և ընդունում տրվեց գույքի կառավարման վարչությանը, այդ մասին դպրոցի ղեկավարը իմացել է: Իսկ հիմա արդեն պահանջում են ազատել ամբողջովին վերանորոգված տարածքը: Հիմա ամեն ինչ կախված է քաղաքապետից, մենք այսօր արդեն դիմել ենք Տարոն Մարգարյանին այս խնդրով, եթե նա չկարողանա լուծել այս հարցը, ապա ֆեդերացիան կարող է լուծարվել, մենք չունենք համապատասխան վայր մարզվելու, աշխատելու համար: Եթե այս հարցը չկարգավորվի, մենք կհեռանանք Հայաստանից: Մեր մարզիկները կդադարեն ներկայանալ Հայաստանի դրոշի ներքո»,- ասաց Հայկ Ղուկասյանը: