Եզրափակիչ անհաջող օրը շախմատումԵզրափակիչ անհաջող օրը շախմատում

Եզրափակիչ անհաջող օրը շախմատում

17.11.13 21:50
Եզրափակիչ անհաջող օրը շախմատում

Այսօր Վարշավայում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Թե՛ մեր տղամարդկանց ու թե՛ կանանց հավաքականները մնացին առանց մեդալների:

Տղամարդիկ վերջին տուրում ոչ-ոքի խաղացին ադրբեջանցիների հետ, ովքեր չեմպիոն հռչակվեցին, երկրորդը ֆրանսիացիներն էին, երրորդն էլ՝ ռուսները:

Մեր հավաքականը բավարարվեց միայն 4-ր տեղով:

Կանայք նույնպես վերջին տուրի իրենց հանդիպումը ոչ-ոքի ավարտեցին: Մրցակցուհիները հունգարուհիներն էին:

4 պարտիաներից 2-ում հաղթանակը մերոնցն էր (հաղթեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլի Գալոյանը), 2-ում՝ հունգարուհիները (պարտվեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան):

Ինչպես տղամարդկանց հավաքականը, այնպես էլ կանանց ընտրանին մրցաշարն ավարտեց 4-րդ տեղում:

Չեմպիոն հռչակվեցին ուկրաինուհիները, երկրորդը լեհ շախմատիստուհիներն են, երրորդը՝ ռուսները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված