Հայաստան-Ադրբեջան. եզրափակիչ դիմակայություն
17.11.13 11:42Այսօր Վարշավայում կկայանա շախմատի Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչ տուրը, որում մեր տղամարդկանց թիմը կմրցի ադրբեջանցիների հետ;
1-ին տախտակին Լևոն Արոնյանը կմրցի Շախրիյար Մամեդյարովի, 2-ին՝ Սերգեյ Մովսեսյանը Թեյմոյր Ռաջաբովի, 3-ին՝Վլադիմիր Հակոբյանը Ռաուֆ Մամեդովի, իսկ 4-րդ տախտակին՝ Գաբրիել Սարգսյանը Գադիր Գուսեյնովի հետ:
Ադրբեջանցիներն այժմ Ֆրանսիայի ընտրանու հետ հավասար՝ 13 միավոր ունեն ու 1 միավորով առաջ են մեր թիմից: Նշենք, որ ֆրանսիացիներն էլ այսօր մրցելու են ռուսների հետ, ովքեր մերոնցից ընդամենը 1 միավոր են ետ մնում: Մյուս զույգերն են՝ Չեխիա – Վրաստան, Հունգարիա – Բելառուս, Հունաստան – Իտալիա, Անգլիա – Լեհաստան:
Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի
1-2. Ֆրանսիա - 13
1-2. Ադրբեջան – 13
3. Հայաստան – 12
4-5.Ռուսաստան -11
4 -5. Վրաստան – 11
6-11. Հունաստան - 10
6-11. Չեխիա - 10
6-11. Հունգարիա - 10
6-11. Անգլիա - 10
6-11. Բելառուս - 10
6-11. Իտալիա -10