Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանունՇախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն

16.11.13 10:09
Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն



Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը2.5:1.5 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականին:

Միակ հաղթական պարտիան գրանցվել է Գաբրիել Սարգսյանի և Եվգենի Տոմաշևսկու դիմակայությունում: Սարգսյանը սև խաղաքարերով հաղթանակի է հասել 71-րդ քայլում:

Լևոն Արոնյանը սևերով 79-րդ քայլում ոչ ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսել է Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Վլադիմիր սևերով ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Մորոզևիչի հետ:

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 11 և ադրբեջանցիների հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված