4-րդ անընդմեջ ոչ-ոքին4-րդ անընդմեջ ոչ-ոքին

4-րդ անընդմեջ ոչ-ոքին

13.11.13 23:20
4-րդ անընդմեջ ոչ-ոքին

Չեննայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի համար 12 փուլ տևողությամբ մրցամարտի 4-րդ տուրում այսօր գրանցվել է 4-րդ անընդմեջ ոչ-ոքին:

Սև ֆիգուրներով խաղացող նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը պարտիայի ընթացքում առավելություն ուներ ու ստիպեց գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին փրկության ուղիներ փնտրել: Ծանր պայքարում՝ 64-րդ քայլում մրցակիցների խաղաղ ելք կնքեցին: Այդպիսով՝ 2-րդ հանգստյան օրվանից առաջ հաշիվը հավասար է՝ 2:2: Նշենք, որ 12 հանդիպումներից 5-րդը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված