Շախմատի տղամարդկանց հավաքականն ապահովեց հաղթանակըՇախմատի տղամարդկանց հավաքականն ապահովեց հաղթանակը

Շախմատի տղամարդկանց հավաքականն ապահովեց հաղթանակը
12.11.13 21:58
Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ապահովեց հաղթանակը Սլովենիայի թիմի նկատմամբ:
Մեր հավաքականից առաջինը պայքարը ավարտել է Լևոն Արոնյանը: Վերջինս սևերով 29-րդ քայլում հաղթել է Դուշկո Պավասովիչին:
Վլադիմիր Հակոբյանը սևերով առավելության է հասել Յուրե Սկոբերնեի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով միավորներ է կիսել Լուկա Լենիչի հետ:
Առայժմ շարունակվում է Գաբրիել Սարգսյան-Յուրե Բորիսեկ պարտիան: Չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով բաժանում է 10-ից 17-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցում է Վրաստանի ընտրանու հետ: Չորս տուրերից հետո կանանց թիմը 6 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված