Առաջին պարտիան ավարտվեց խաղաղությամբԱռաջին պարտիան ավարտվեց խաղաղությամբ

Առաջին պարտիան ավարտվեց խաղաղությամբ

09.11.13 18:17
Առաջին պարտիան ավարտվեց խաղաղությամբ

Այսօր Չեննայում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի համար 12 փուլ տևողությամբ մրցամարտը, որում չեմպիոն Վիշվանաթան Անանդին Հնդկաստանից դիմակայում է նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Առաջին պարտիայում սպիտակներով հանդես էր գալիս Կարլսենը, իսկ սևերով՝Անանդը: Առաջին 13 քայլերից հետո մրցակիցները սկսեցին կրկնել դիրքերն ու 16-րդ քայլից հետո խաղաղություն կնքեցին: Աշխարհի գործող չեմպիոնը գոհ էր սևերով իր «հարամարավետ» ոչ-ոքիից, իսկ հավակնորդն էլ մամուլի ասուլիսի ժամանակ բացատրեց, որ նման իրավիճակները չի կարելի բացառել ուժեղ մրցակցի հետ խաղում, այնպես որ ինքն այնքան էլ մտահոգ չէ երկարատև մրցաշարում մի սպիտակ գույնի կորստով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված