Ընտրության ձևաչափը կփոխվիԸնտրության ձևաչափը կփոխվի

Ընտրության ձևաչափը կփոխվի

08.11.13 23:16
Ընտրության ձևաչափը կփոխվի

Հաջորդ մրցաշրջանում համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարի ընտրությունը կարող է անցկացվել՝ գրան-պրիները հաշվի չառնելով:

Այդ որոշումն ընդունվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի Նախագահական խորհրդի՝ հնդկական Չեննայում տեղի ունեցած նիստի ընթացքում:

Գրան-պրիի նոր խաղարկությունում 6 մրցափուլ է նախատեսված, բայց միայն այն պարագայում, եթե պայմանագրերը կնքվեն մինչ դեկտեմբերի 31-ը: Եթե դա տեղի չունենա, ապա 6-ի փոխարեն 4 մրցափուլ կանցկացվի, որոնց անցկացման վերաբերյալ պայմանագրերը պիտի կնքվեն մինչ առաջիկա հունիս:

Եթե դա էլ տեղի չունենա, ապա Հավակնորդների մրցաշարի ուղեգրերը կբաշխվեն աշխարհի գավաթի ժամանակ, վարկանշով կամ որևէ այլ տարբերակով, միայն թե ոչ գրան-պրիների էտապներում:

Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողն իրավունք է ստանում՝ մրցելու աշխարհի գործող չեմպիոնի հետ: Արդեն վաղը նույն Չեննայում մեկնարկելու է հնդիկ Վիշվանաթան Անանդի ու նորվեգացի Մագնուս Կարլսենի միջև համաշխարհային շախմատային թագի համար պայքարը:

Իսկ 2014թ-ի հավակնորդների մրցաշարի 7 մասնակիցների անուններն արդեն հայտնի են. դրանք են՝ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Անդրեյկինը, Պյոտր Սվիդլերը Ռուսաստանից, Վեսելին Տոպալովը Բուլղարիայից, Շախրիյար Մամեդյարովը Ադրբեջանից ու Լևոն Արոնյանը Հայաստանից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված