Կամո Ունանյանի ԱյբուբենըԿամո Ունանյանի Այբուբենը

Կամո Ունանյանի Այբուբենը

29.10.13 16:00
Կամո Ունանյանի Այբուբենը



Դեռ չիրականացված երազանքի, ընկերության, խանդի և այսօր գրեթե բոլորիս համար կյանքի մի մասնիկ դարձած ֆեյսբուքի, սիրելի դերասանի, մարտարվեստի ու ֆիլմերի մասին…Այբուբենի հերթական հյուրն է աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երկրորդ մրցանակակիր, WKF աշխարհի գավաթակիր Կամո Ունանյանը:


Ա- Անհամբերություն

Այն, ինչին ստիպված եմ լինում սպասել կյանքում, դարձնում է ինձ անհամբեր…

Բ- Բարեգործություն

Սիրում եմ անել, արել եմ ու կանեմ… Դրանից ես հոգևոր հանգստություն և գերագույն բավարարվածություն եմ ստանում:

Գ-Գաղափար

Ես չեմ կարող ապրել առանց կոնկրետ նպատակի, իսկ նպատակներին հասնելու համար պետք է ընթացք տալ գլխում ծագած գաղափարներին:

Դ- Դավաճանություն

Անկախ պարագայից՝ չեմ ներում:

Ե- Երազանք

Ունեմ կյանքում դեռ չիրականացված մի երազանք՝ կազմել երջանիկ ընտանիք և ունենալ 3 զավակ:

Զ- Զարմանք

Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ժողովրդական խոսքի համաձայն «նստում են թախտին, սպասում են բախտին»

Է- Էջմիածին

Սիրում եմ լինել այս քաղաքում և շատ հաճախ եմ այցելում զուտ հոգևոր հանգստություն պահպանելու համար:

Ը- Ընկերություն

Ես չեմ պատկերացնում այն մարդուն, ով կարողանում է ապրել առանց ընկերության: Կարծում եմ՝ անկախ կյանքի ուղղությունից, պիտի կողքիդ ունենաս հուսալի ընկերներ: Ես ունեմ շատ լավ և իսկական ընկերներ, որոնցով հպարտ եմ:

Թ- Թատրոն

Չեմ սիրում կյանքի թատրոնը:

Ժ- Ժպիտ

Ամեն ինչ կանեմ, որ իմ սիրելի մարդիկ ժպտան:

Ի-Իրականությու

Չեմ վախենում ուղիղ նայել իրականության աչքերին

Լ- Լռություն

Եթե դիմացինդ չի հասկանում քո խոսքերը, նա երբեք չի հասկանա քո լռությունը. սա է իմ կարգախոսը:

Խ- Խանդ

Չափազանց խանդոտ անձնավորություն եմ:

Ծ- Ծով

Ծովի բնավորութուն ունեմ, հանդարտ եմ, բայց Աստված մի արասցե զայրանամ….

Կ- Կինո

Մոտ ժամանակաշրջանում պատրաստվում եմ հանրության դատին հանձնել իմ հեղինակային առաջին գեղարվեստական ֆիլմը, որի անունն է «Ելք Չկա»

Հ- Հունաստան

Շատերի համար պարզապես Եվրոպական՝ անտիկ մշակութային կենտրոն, իսկ ինձ համար երկրորդ տուն :

Ձ- Ձուկ

Շատ եմ սիրում թառափ տեսակը:

Ղ-Ղազախստան

Այնտեղ ապրել եմ և 4 տարի բարձրացրել եմ Ղազախստանի դրոշը:

Ճ- Ճանապարհորդություն

Սիրում եմ ճանապարհորդել:

Մ- Մարտ

Ես միշտ մրցելույթներիցս առաջ հոգեբանորեն շատ մարտական ու անզիջում եմ դառնում հակառակորդիս նկատմամբ:

Յ- Յուրաքանչյուր

Յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի իր գործով:

Ն-Նվեր

Սիրում եմ նվիրել և հաճախ եմ դրանով ուրախացնում իմ սիրելի մարդկանց:

Շ-Շուն

Ունեցել եմ ու շատ եմ սիրել

Ո-Որոշում

Երբ որոշում եմ կայացնում, այն քննարկման ենթակա չէ:

Չ- Չի լինում, Չեմ կարող, Չգիտեմ և Չ տառով բոլոր ժխտողականները…

Մերժում եմ:

Պ-Պատիվ

Ամեն մարդ իր կյանքը պիտի պատվով ապրի:

Ջ-Ջանք

Երբեք ջանք ու եռանդ չեմ խնայել՝ հաղթանակին հասնելու համար:

Ռ-Ռոբերտ Դե Նիրո

Իմ ամենալիրելի դերասանն է, ու ասում են, որ նման եմ իրեն արտաքնապես, դատեք ինքներդ՝

Ս-Սուշի

Չափից շատ սիրում եմ :

Վ-Վենետիկ

Շատ սիրում եմ այդ քաղաքը, ինձ համար այն երազանքների քաղաք է, 7 անգամ այցելել եմ:

Տ-Տատիկս

Շատ եմ սիրում

Ր-Րոպե

Պետք է թանկ գնահատել կյանքում ամեն րոպեի արժեքը:

Ց-Ցուցամոլ

Չեմ ընդունում ցուցամոլությունն ու ցուցամոլ մարդկանց:

Ու-Ունենալ

Ձգտում եմ կյանքում ամեն ինչ ունենալ միայն սեփական ուժերիս շնորհիվ:

Փ- Փոփոխական

Չեմ ընդունում փոփոխական մարդկանց:

Ք-Քննություն

Միշտ քննություններիս լավ եմ պատրաստվել:

և- և այլն….

Օ-Օրինակելի

Աշխատում եմ օրինակելի լինել

Ֆ-Ֆեյսբուք

Կապի հիանալի միջոց՝ արտերկրում բնակվող շատ մոտ և հարազատ մարդկանց հետ շփվելու համար:





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված