Հայ ծանրորդները՝ աշխարհի առաջնությունումՀայ ծանրորդները՝ աշխարհի առաջնությունում

Հայ ծանրորդները՝ աշխարհի առաջնությունում

16.10.13 12:41
Հայ ծանրորդները՝ աշխարհի առաջնությունում


Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16 -ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ) և գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: Նշած անունները վկայում են հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ետօլիմպիական խոսքերի իսկությունը: Լոնդոնի խաղերից հետո մասնագետն ասել էր , որ 2013 թ. ինքը մրցումների կուղեկցի հերթափոխի կանգնած տղաներին: Նպատակն այն է, որ հեղինակությունները լիովին ապաքինվեն վնասվածքներից ու մեր թիմը մարտական կազմով մասնակցի հաջորդ երկու տարիների վարկանշայինի նշանաբանով անցկացվելիք աշխարհի առաջնություններին: Պետք է կարողանալ առնվազն 5-6 ծանրորդով հանդես գալ «Ռիո - 2016»-ի օլիմպիական խաղերում:

Վրոցլավյան ստուգատեսը եզրագիծը կհատի հոկտեմբերի 27 –ին :



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված