Ռումյան Հովսեփյանի ԱյբուբենըՌումյան Հովսեփյանի Այբուբենը

Ռումյան Հովսեփյանի Այբուբենը

10.10.13 09:14
Ռումյան Հովսեփյանի Այբուբենը


Երազանք-ավտոմեքենայի ու սիրելի խաղաքարտի, իշլի քյուֆթա ուտելու ժամանակահատվածների, ամենաթանկ իրի մասին... Այբուբենի հերթական հյուրն է «Բանանցի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը:


Ա-Առողջություն

Ամենակարևոր բանն է յուրաքանչյուրիս կյանքում: Այն պետք է անպայման պահպանել:

Բ-«Բարսելոնա»

Իմ երազանքների թիմը, որտեղ կուզեի խաղալ: Այդ թիմի խաղը ուղղակի ներկայացում է հիշեցնում J

Գ-Գնդակ

Անգամ ամենաթանկարժեք իրս կտամ, բայց գնդակս ոչ մեկի չեմ տա: Մեր տանը պարտադիր պետք է երկուսից ոչ պակաս գնդակ լինի :)

Դ-Դավաճանություն

Դավաճանությունն ուղղակի անտանելի է

Ե-Երազանք

BMW M5 ավտոմեքենա J

Զ-Զինված ուժեր

Հայաստանի զինված ուժերը շատ լավ վիճակում են

Է. Էէէէ, Sport.am ջան))

Ը-Ընտանիք

Ընտանիքս հետ շատ կապված եմ

Թ-Թաբուլե

Շա՜տ եմ սիրում )))

Ժ-Ժամանակ

Ժամանակը պետք է ճիշտ օգտագործել, որովհետև չենք կարող այն ետ բերել:

Ի-Իշլի քուֆթա

Նոր տարուց Նոր տարի ենք ուտում :)

Լ-Լողավազան

Լողավազանում լողալ շատ եմ սիրում

Խ-Խաղ

Սիրում եմ տարբեր տեսակի խաղեր խաղալ

Ծ-Ծերություն

Շատ եմ վախենում այդ բառից

Կ-Կինո

Ամեն օր գոնե մեկ հատ պիտի նայեմ

Հ-Հավատք

Այն միշտ պիտի քո ներսում լինի. Դու պետք է հավատաս քո ուժերին:

Ձ-Ձյուն

Չեմ սիրում ))))

Ղ-Ղառի տուզ :)

Իմ սիրած խաղաքարտն է :)

Ճ-Ճակատագիր

Նրանից չես փախչի

Մ-Մայրս

Շա՜տ եմ սիրում իրեն: Մայրիկիս ուրիշ ձևով եմ սիրում. Չեմ կարող բացատրել կամ նկարագրել

Յ-Յուրահատուկ

Պետք է ամեն ինչին յուրահատուկ մոտեցում ցուցաբերես, որ միշտ հետաքրքիր լինես

Ն-Նպատակ

Ամեն մարդկ պետք է իր առաջ նպատակ դնի, դրան հասնելուց հետո մի այլ նպատակ ու այդպես շարունակ:

Շ-Շուն

Ունեմ շուն ու շատ եմ սիրում, շատ լավն է)))

Ո-Ոգելից խմիչք

Շատ քիչ եմ օգտագործում

Չ-Չարություն

Չեմ սիրում չար մարդկանց

Պ-Պապաս

Հայրս չէ, պապաս :)

Ջ-Ջոլի և Ջեյսոն Ստետհեմ

Իմ սիրած դերասաններն են

Ռ-Ռաբիս

Ռաբիս չեմ, աղջիկնե՛ր J

Ս-Սառը ձմերուկ

Վ-Վագր

Շատ եմ սիրում այդ կենդանուն

Տ-Տաղանդ

Տաղանդավոր ծնվում են

Ր-Րաֆֆի, Րոպե, Ռաբունի :D

Ց-Ցանկութուն

Առանց ցանկության ոչ մի բանի չես հասնի

Ու-Ու էդպես, էլի J

Փ-Փիլիսոփայություն

Ամեն մարդ պիտի ունենա իր փիլիսոփայությունը ))

Ք-Քույրս

Շատ կապված եմ քույրիկիս հետ

Եվ-Էլ ի՞նչ և :)

Օ-Օրենսգիրք

Ընդհանրապես տեղյակ չեմ մեր օրենսգրքից J

Ֆ-Ֆուտբոլ

Հուսով եմ՝ կասկած չկար, թե ինչ պետք է նշեի Ֆ տառի դիմաց ))) Ֆուտբոլը կյանք է, ապրելաձև է: Առանց ֆուտբոլի ես իմ կյանքը չեմ պատկերացնում:





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված