Էդգար Մալաքյանի ԱյբուբենըԷդգար Մալաքյանի Այբուբենը

Էդգար Մալաքյանի Այբուբենը

26.09.13 16:06
Էդգար Մալաքյանի Այբուբենը

«Այբուբեն» նախագիծը վերադարձավ…

Իր կյանքի անբաժան մասնիկի, հեքիաթային վայրի, էքստրիմի, յուրօրինակության ու ամենակարևորը՝ ամենասիրելի ուտեստի մասին անկեղծանում է «Բանանցի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:


Ա- Աստված

Պետք է միշտ հավատալ Աստծուն ու երբեք երես չթեքել՝ անկախ այն բանից, թե որքան խորն ու դժվար են խնդիրները:

Բ-Բարի

Եղիր բարի, բայց չափի մեջ, որովհետև մարդիկ շատ հաճախ փորձում են օգտվել քո բարությունից:

Գ-Գնդակ

Իմ կյանքի անբաժան մասնիկն է:

Դ-Դուբայ

Մի տեսակ հեքիաթային վայր է, որտեղ կտրվում ես այս աշխարհից:

Ե-եղբայր

Եղբայրս` Գոռը…. Չեմ կարող խոսքերով ասել, թե Գոռը ինձ համար ինչ նշանակություն ունի:

Զ-Զարմանք

Փորձում եմ չզարմանալ ոչ մի բանի վրա:

Է-Էքստրիմ

Սիրում եմ էքստրիմը. այն սուր զգացողություններ է տալիս:

Ը-Ընկերներ

Շատ ուրախ և հպարտ եմ, որ իմ կողիքն ունեմ լավ ընկերներ:

Թ-Թերագնահատել

Սպորտում չի կարելի թերագնահատել մրցակցին, եթե թերագնահատես` կպարտվես:

Ժ-Ժամանակ

Պետք է ճիշտ օգտագործել ժամանակը, այն երբեք ետ չի գա:

Ի-Իմաստուն

ՄԻշտ ընդունում եմ իմաստուն խորհուրդները:

Լ-Լողավազան

Սիրում եմ լողալ սառը ջրի մեջ: Լողալուց թարմանում ու հանգստանում ես:

Խ-Խնդիրներ

Բոլորի կյանքում լինում են խնդիրներ, պետք չէ փախչել դրանցից, պետք է դրանք ընդունել այնպես, ինչպես կան և պայքարել դրանց դեմ:

Ծ-Ծնողներ

Մենք պարտական ենք մեր ծնողներին… Ուզում եմ, որ իմ ծնողները լինեն առողջ ու միշտ իմ կողքին:

Կ-Կին

Կինը պետք է լինի խելացի, հասկացող և նրբանկատ. իմ կինը հենց այդպիսին է:

Հ-Համառ

Համառ եմ բնավորությամբ և սիրում եմ միշտ հաղթել:

Ձ-Ձի

Սիրում եմ այս կենդանուն և ծնվել եմ ձիու տարում:

Ղ-Ղաուրմա

Վաղուց չեմ կերել :ՃՃ

Ճ-Ճակատագիր

Յուրաքանչյուր մարդու ճակատագիրը իր ձեռքում է, չնայած հավատում եմ, որ հաջողությունն էլ շատ կարևոր է:

Մ-Մարդ

Առաջինը պետք է մարդ լինել, հետո նոր՝ ֆուտբոլիստ կամ բանվոր: Պետք չէ կորցնել մարդկային որակները ցանկացած դրվագում:

Յ-Յուրօրինակ

Ավելի լավ է լինել յուրօրինակ, քան փորձել նմանվել ինչ-որ մեկին:

Շ- Շուն

Մի օր շուն կունենամ, քանի որ շատ եմ սիրում:

Ո-Որս

Շատ են առաջարկել որսի գնալ, բայց միշտ մերժել եմ: Իմ կարծիքով չեմ կարող սպանել անմեղ կենդանուն:

Չարչարանք

Եթե ունես նպատակ, պետք է շատ չարչարվես, որպեսզի հասնես դրան:

Պ-Պապիկ

Շատ եմ սիրում պապիկներիս: Հենց պապիկս է ինձ ֆուտբոլի տարել, և մինչև հիմա էլ թե՛ իմ և թե՛ եղբորս հետ ուրախանում կամ տխրում է մեր հաղթանակներով ու պարտություններով:

Ջ-Ջերմ

Փորձում եմ լինել ջերմ, բայց հաճախ դա ինձ մոտ չի ստացվում:

Ռ-Ռիսկ

Ռիսկը գործի կեսն է, ավելի լավ է ռիսկի դիմել, քան չդիմել և փոշմանել:

Սուտ

Տանել չեմ կարողանում սուտը: Ջղայինանում եմ, երբ մարդիկ փորձում են ստել:

Վստահ

Պետք է վստահ լինես քո ուժերին:

Տ-Տատիկ

Տատիկներիս շատ եմ սիրում: Չէի կարող չնշել նրանց, քանի որ տատիկս կնեղանար, երբ տեսներ, որ պապիկիս անունը նշել եմ, իսկ իրենը՝ ոչ J

Ր-Րաֆֆի

Մեծ գրող, ով գրել է իմ ամենասիրած գիրքը` «Խաչագողի Հիշատակարանը»:

Ց-Ցանկություն

Յուրաքանչյուր խաղի մոտենում եմ մեծ ցանկությամբ:

Ու-Ուրախություն

Կուզեի հայ ժոողովրդի աչքերում միշտ ուրախություն լինի:

Փ-Փող

Անհրաժեշտ բան է, բայց պետք չէ դրան գերի դառնալ:

Ք-Քաջություն

Տղամարդու արժանիքներից գնահատում եմ քաջությունը. նաև պետք է քաջություն ունենաս, երբ դժվար է ճիշտ որոշում կայացնելը:

Եվ-Եվ այլն ......

Օ-Օգնել

Օգնում եմ մարդկանց, երբ նրանք դրա կարիքը ունենում են:

Ֆ-Ֆուտբոլ

Ֆուտբոլը մի կյանք է, ապրելաձև, որն իրենում շատ լավ և վատ կողմեր ունի:


Լուսանկարները՝ Էդգար Մալաքյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված