FB. Բազմասեր Առաքելյանը շնորհավորել է հայ ծանրորդներինFB. Բազմասեր Առաքելյանը շնորհավորել է հայ ծանրորդներին

FB. Բազմասեր Առաքելյանը շնորհավորել է հայ ծանրորդներին

08.09.13 23:19
FB. Բազմասեր Առաքելյանը շնորհավորել է հայ ծանրորդներին

Ֆեյսբուքյան իր էջում պատանի ծանրորդներին հաջող ելույթների կապակցությամբ շնորհավորել է ԲՀԿ պատգամավոր և «Սևան» մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանը:

«Կլայպեդիայի հաղթարշավը իրոք որ լավագույն նվերն էր բոլորիս, քանի որ մեծ հաջողություններ գրանցելով մեր մարզիկները բազմիցս կարողացան լավագույնների շարքերոում ծածանել հայկական դրոշը, իսկ դրոշի ամեն մի հաղթական վերելքը պարծանք է ամբողջ ազգի համար: Ի սրտե շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ և մեծ հպարտությամբ ցանկանում եմ նշել «Սևան» մարզական ընկերության մարզիկներին, որոնք իրենց հաղթանակով ապացուցեցին, որ մեր քրտնաջան աշխատանքը տալիս է իր արդյունքը և հպարտության առիթ դառնում յուրաքանչյուրիս համար:

17 տարեկանների խմբում.
1) Մարտիրոսյան Սիմոն ( Գեղակերտի մարզադպրոց (Սամաղար))- 1-ին մրցանակային տեղ, ոսկե մեդալակիր
2) Մկրտչյան Մանուկ (Քասախի մարզադպրոց)- 3րդ մրցանակային տեղ, բրոնզե մեդալակիր

15 տարեկանների խմբում.
3) Պողոսյան Սոնա (Քասախի մարզադպրոց)- 2րդ մրցանակային տեղ, արծաթե մեդալակիր
4) Մարտիրոսյան Արսեն( Գեղակերտի մարզադպրոց (Սամաղար))- 2րդ մրցանակային տեղ, արծաթե մեդալակիր

Նշեմ նաև, որ նախորդ տարի «Սևան» սպորտային ընկերության մարզուհիներից Հրիփսիմե Խուրշուդյանը դարձավ Օլիմպիական բրոնզե մեդալակիր և վստահ եմ, որ հաղթանակները շարունակական են լինելու ու ապագայում նրանք ևս նվաճելու են Օլիմպիական հաղթական բարձրունքը»,- գրել է Բազմասեր Առաքելյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված