FB. Հրաչյա Ռոստոմյան. «Կեցցե՛ն մեր ծանրորդները»FB. Հրաչյա Ռոստոմյան. «Կեցցե՛ն մեր ծանրորդները»

FB. Հրաչյա Ռոստոմյան. «Կեցցե՛ն մեր ծանրորդները»
08.09.13 20:07
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.
«Կլայպեդայում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակվում է մեր ծանրորդների հաղթարշավը: Հայ դյուցազուն +94կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի իր տիտղոսին ավելացրեց նաև Եվրոպայի ոսկին: Նա նաև հռչակվել է այս մրցաշարի լավագույն մարզիկ: Առանձնակի հպարտությամբ նշում եմ, որ Հայաստանի 17 տարեկանների ծանրամարտի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է առաջին տեղը:
Մնում է ավելացնեմ, որ ի պատասխան բոլոր հոռետեսների, մեր ծանրորդները ապացուցում են, որ Հայաստանում այս մարզաձևը շատ լավ հիմքերի վրա է դրված և ունի փայլուն ապագա: Կեցցե՛ն մեր ծանրորդները»:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված