FB. Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է հայ ծանրորդներինFB. Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է հայ ծանրորդներին

FB. Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է հայ ծանրորդներին

07.09.13 22:36
FB. Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է հայ ծանրորդներին


ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Լիտվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 15 և 17 տարեկանների առաջնությունում հանջող հանդես եկած մեր մարզիկներին:

«Շնորհավորում եմ մեր ծանրամարտիկներին Կլայպեդայում նվաճած մեդալների առիթով: Երկամարտում մեկ ոսկի, երեք արծաթ և երկու բրոնզ նվաճելը երկար և քրտնաջան աշխատանքի արգասիքն է, որն ի վերջո տվել է իր արդյունքը: Հատկապես ցանկանում եմ առանձնացնել Եվրոպայի ոսկե մեդալակիր Սարգիս Կիրակոսյանին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ:

Ուրախությամբ եմ փաստում, որ մեր մարզիկների նվաճումները ծանրամարտում շարունակվում են և նոր, առավել բարձր որակներ են ձեռք բերում, ինչի վկայությունը հենց նրանց մեդալների հարուստ ավարն է՝ 17 մեդալ:

Կլայպեդայում դեռևս շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, և մենք սպասում ենք նորանոր հաղթանակների: Առա՛ջ տղաներ»,- գրել է Հրաչյա Ռոստոմյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված