Նոել Գևորի ԱյբուբենըՆոել Գևորի Այբուբենը

Նոել Գևորի Այբուբենը

27.08.13 16:00
Նոել Գևորի Այբուբենը

Հայաստանի լավագույն քաղաքական գործչի ու հայկական ուտեստների, լավ տրամադրության ու երևանյան այգիներում երիտասարդների պահվածքի մասին… Այբուբեն նախագծի հայելում գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Նոել Գևորն է:

Ա-Աբել

Եղբորս անունն է, շատ եմ սիրում…

Բ- Բռնցքամարտ

Իմ մասնագիտությունն է… Իմ կյանքն է:

Գ-Գերմանիա

Այն երկիրն է, որտեղ ապրում եմ

Դ-Դեմիրճյան Կարեն

Իմ կարծիքով Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկն էր

Ե-Ելակ

Համոոով է :)

Զ-Զիլի-բիլի

Երևանում բոլոր այգիներում երիտասարդները սրանով են զբաղված :)))

Է-Հմմմմմմմ

Ը- Ընկերներ

Կյանքում ամենալավ բաներից մեկը լավ ընկերներ ունենալն է

Թ-Թութակ

........

Ժ-Ժամացույց

Շատ եմ սիրում ժամացույցներ

Ի-Ինտելիգենտ

Շատ եմ գնահատում ինտելիգենտ մարդկանց, նրանց հետ զրույցը

Լ-Լիլիա

Փոքր քույրիկիս անունն է: Շատ եմ սիրում նրան:

Խ-Խորոված

Շատ համով է… Ո՞վ չի սիրում մեր հայկական խորովածը…

Ծ-Ծիրան

Շաաաաատ եմ սիրում մեր հայկական ծիրանը

Կ-Կամքի ուժ

Եթե ուզում ես կյանքում մի բանի հասնել, կապ չունի՝ սպորտում, թե մեկ այլ տեղ, պետք է կամքի ուժ ունենաս…

Հ-Հավասարակշռություն

Հավասարակշռությունը շատ կարևոր է այս կյանքում: Ցավոք, շատերի մոտ դա բացակայում է…

Ձ-Ձմերուկ

Հատկապես ամռանը շատ եմ սիրում ուտել:

Ղ-Հմմմմմմ :)

Ճ-Ճնճղուկ

……………………

Մ-Մենամարտ

Մարզաձևս այնպիսին է, որ պետք է անընդհատ մենամարտեմ

Յ-Յագուար

Գեղեցիկ, էսթետիկ կենդանի է և շատ լավ ավտոմեքենա:

Ն-Նոել

Նոել՝ աշխարհի ապագա չեմպիոն

Շ-Շուն

Իմ շունը Spike է...

Ո-Ոզնի

...............

Չ-Չեմպիոն

Ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ...

Պ-Պայծառ

Հաճելի է, երբ շուրջդ ամենուրեք պայծառ է...

Ջ-Ջերմուկ

Հանքային ջուր և հանգստի շատ լավ տեղ...

Ռ-Ռեգետոն

Երաժշտության իմ սիրելի ոճն է…

Ս-Սեր

Աշխարհում ամենակարևոր բանը…

Վ-Վան

Մայրիկիս պապիկները Վանից են…

Տ-Տրամադրություն

Լավ տրամադրություն ունեցող մարդկանց հետ շատ հաճելի է շփվել...

Ր-Րոպե

Հայերը միշտ բջջայինում րոպե չեն ունենում J))

Ց-Ցեղասպանություն

1915թ ցեղասպանությունը աշխարհը երբեք չի մոռանա…

Ու-Ուրբաթ

Ուրբաթ օրը շատ եմ սիրում, քանի որ դրան հաջորդում են շաբաթն ու կիրակին…

Փ-Փիղ

Կենդանի է, էլի՜ :)

Ք-Քաղցրեղեն

Շաաատ եմ սիրում Նապոլեոն տորթ և գաթա...

Եվ-Եվրոպա

Շատ եմ սիրում եվրոպական երկրներում շրջել, հատկապես՝ Հոլանդիայում, Բելգիայում

Օ-Օջախ

Յուրաքանչյուր մարդու համար աշխատանքից հետո հանգստանալու լավագույն տեղն իր օջախն է…

Ֆ-Ֆլորիդա

Շատ կցանկանայի հենց հիմա գնալ Ֆլորիդա՝ հանգստանալու համար:


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Նոել Գևորի անձնական արխիվից


Հ.Գ.

Նոել Գևորը հայոց այբուբենին ծանոթ չէր՝ նա պարզապես հայերեն է խոսում: Բայց անգամ այդ հանգամանքը չխանգարեց մեր հերոսին՝ իր այբուբենով մեր ընթերցողների հետ կիսվելու… Իսկ եթե որոշ տառեր այդպես էլ չբացահայտվեցին՝ ոչի՜նչ… Վստահ ենք,որ այս փորձից հետո Նոելը դեռ կդառնա մաշտոցյան տառերին…



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված