Զավեն Անդրիասյանը նվաճել է գլխավոր մրցանակըԶավեն Անդրիասյանը նվաճել է գլխավոր մրցանակը
Զավեն Անդրիասյանը նվաճել է գլխավոր մրցանակը
21.08.13 17:02Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճեց գլխավոր մրցանակը: Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան): Լրացուցիչ «մահվան պարտիան» շահեց Անդրիասյանը,- հայտնում է armchess.am-ը:
Երրոդ մրցանակին արժանացավ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), որը հաղթողներից ետ մնաց կես միավորով:
Կայծակնային մրցաշարում Անդրիասյանը, 18 հնարավորից վաստակել 13,5 միավոր, արժանացավ երկրորդ մրցանակին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված