Արսեն Բալաբեկյանի ԱյբուբենըԱրսեն Բալաբեկյանի Այբուբենը

Արսեն Բալաբեկյանի Այբուբենը

20.08.13 16:00
Արսեն Բալաբեկյանի Այբուբենը

Հոգնածության պահին անբաժանելի ընկերոջ, սիրելի ժամանցավայրի ու վերջինիս համար ժամանակ ունենալ-չունենալու, ուղղորդող երազների ու լռության մասին՝ 15-րդ Այբուբենի հայելում…

Հայելու առաջ «Արարատի» հարձակվող Արսեն Բալաբեկյանն է…


Ա-Ամալյա

Նշանածիս անունն է: Նրան շատ եմ սիրում ու առանց նրա կյանք չունեմ:

Բ-Բազմոց

Հոգնած ժամանակ իմ անբաժանելի ընկերն է

Գ-Գնդակ, Գոլ

Եթե գնդակն ու գոլը չլինեին, ես երևի թե ջութակահար կլինեի, ընդ որում՝ շատ վատ ջութակահար… Դուք էլ ինձ չէիք ճանաչի…

Դ-Դասարան

Թեպետ 10 տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը, սակայն շատ մոտ եմ համադասարանցիներիս հետ ու շատ հաճախ հանդիպում ենք:

Ե-Երազ

Երազներ ուշ-ուշ եմ տեսնում, սակայն դրանք միշտ ինչ-որ խորհուրդ են ունենում ու իրականանում են…

Զ-Զիջել

Զիջել կարողանալը շատ կարևոր հատկություն է: Ցավոք, ինձ մոտ շատ դեպքերում այն չի ստացվում:

Է-Էներգիա

Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար շատ էներգիա ու համբերություն է պետք: Էներգիա ունեմ, իսկ համբերություն՝ ոչ…

Ը-Ընկերներ

Ես ընկերներով եմ հարուստ ու հպարտ

Թ-Թատրոն

Շատ եմ սիրում թատրոն…

Ժ-Ժամանակ

…Սակայն, ցավոք, թատրոն գնալու ժամանակ չունեմ:

Ի-Իսպանիա

Շատ երկրներում եմ եղել, բայց իմ սիրած երկրում՝ դեռ ոչ… Շուտով կլրացնեմ այդ բացը:

Լ-Լռություն

Երբեմն լավագույն պատասխանը լռությունն է…

Խ-Խաղաղություն

Խաղաղություն մեր երկրին… Աստված պահապան մեր զինվորներին…

Ծ-Ծով

Սիրում եմ ծովը… Մի տեսակ ազատություն է տալիս…

Կ-Կյանք

Երախտապարտ եմ Աստծուն, ով կյանք է պարգևել ծնողներիս, ովքեր կյանք են տվել ինձ, որ կյանք տամ երեխաներիս…

Հ-Հավատ

Հավատն է, որ ուժ է տալիս ինձ ապրելու ու նպատակներիս հասնելու…

Ձ-Ձմերուկ

Խոսքերն ավելորդ են…

Ղ-Ղազարոս Աղայան

Ուրիշ ոչինչ մտքովս չանցավ…

Ճ-Ճշմարտություն

Ճշմարտությունը խիղճդ մաքուր է պահում

Մ-Մայր

Մայրս մեծ դեր ունի իմ կարիերայի կայացման հարցում: Առանց նրա երևի թե չկարողանայի հաղթահարել ֆուտբոլային դժվարություններս…

Յ-«Յուվենթուս»

Իմ սիրելի ֆուտբոլային ակումբներից մեկն է…

Ն-Նպատակ

Կյանքն ուղղակի անիմաստ է առանց նպատակների ու ձգտումների

Շ-Շուն

Իմ ամենասիրելի կենդանին է: Երբ երազիս շուն եմ տեսնում, շատ լավ բան է կատարվում կյանքումս:

Ո-Որսորդություն

Իմ նախընտրելի զբաղմունքներից է:

Չ-Չեմպիոն

Սպորտի գագաթնակետն է, որին ձգտում են բոլորը, այդ թվում նաև ես:

Պ-Պատիվ

Ամեն հայ պետք է բարձր պահի Հայաստանի պատիվը:

Ջ-Ջինս

Սիրում եմ ջինսե հագուստ

Ռ-Ռաուլ

Իմ սիրելի ֆուտբոլիստն է:

Ս-Սեր

Կարծում եմ՝ սիրո թեմայով անսահման բացատրություններ կարելի է տալ միայն կասեմ, որ աշխարհում ոչինչ չի կարող գոյություն ունենալ առանց սիրո:

Վ-Վագր

Հորոսկոպով վագր եմ ու շատ եմ սիրում այդ կենդանուն:

Տ-Տասնմեկ

Երևի թե պարզ է, որ իմ թիվը 11- է: Այն ինձ հաջողություն է բերում:

Ր-Րոպե

90 րոպե, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է ու ճակատագրական

Ց-Ցանկություն

Ինչ-որ բանի հասնելու համար կարևորը ցանկությունն է

Ու- Ուագադուգու

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքն է

Փ-Փառասեր

Չեմ սիրում փառասեր մարդկանց: Մարդ որքան վեր է բարձրանում, այնքան գլուխը խոնարհ պիտի պահի…
Ք-Քաղցր

Շատ եմ սիրում քաղցրավենիք


Եվ-Եվ

Եվ ահա մնաց 2 տառ…
Օ-Օծանելիք

Սիրում եմ օգտագործել լավ օծանելիք
Ֆ-Ֆուտբոլ

Մի ամբողջ աշխարհ ինձ համար… իսկ եթե կատակով՝ ՖՍՅՈ…

Նախագիծը՝ Գայանե Նազարյանի
Լուսանկարները՝ Արսեն Բալաբեկյանի անձնական արխիվից


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված