Վարդան Մնացականյանի ԱյբուբենըՎարդան Մնացականյանի Այբուբենը

Վարդան Մնացականյանի Այբուբենը

13.08.13 16:00
Վարդան Մնացականյանի Այբուբենը


Սպորտային գաղտնքների, իր ծննդավայրի, էմոցիաների, լավատեսության, հարգանքի, նոկաուտի հասնելու լավագույն տարբերակի մասին Այբուբեն նախագծի հայելում WTBF և WUFC վարկածով աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյանն է:

Ա- Առաջին

Միշտ պայքարում եմ իմ քաշային կարգում առաջինը լինելու համար:

Բ-Բարդություն

Պայքարում եմ բոլոր բարդությունները հաղթահարելու համար:

Գ-Գաղտնիք

Սպորտում ամեն մարզաձև ունի իր գաղտնիքը:

Դ-Դերեն

Որդուս անունն է:

Ե-Երևան

Երևանը իմ ծննդավայրն է:

Զ-Զինվոր

Փառք հայ զինվորին:

Է-Էմոցիա

Պետք չէ տրվել էմոցիաներին:

Ը-Ընտանիք

Սպորտից առավել գնահատում եմ ընտանիքս:

Թ-Թշնամի

Թշնամիներ մի՛ ունեցեք:

Ժ-ժամանակ

Ժամանակը ոսկի է:

Ի-Իսպանիա

Իմ բնակավայրը:

Լ-Լարվածություն

Յուրաքաչնյուր մրցումից առաջ մարզիկների մոտ միշտ լարվածություն է առաջանում:

Խ-Խելացի

Հարգում եմ խելացի մարդկանց:

Ծ-Ծիրան

Սիրածս հայկական միրգը ծիրանն է:

Կ-Կատակ

Կատակել շատ եմ սիրում, բայց ոչ մրցումների ժամանակ:

Հ-Համբերություն

Չափից դուրս համբերատար եմ:

Ձ-Ձայն

Սիրում եմ սիրելիիս ձայնը:

Ղ-Ղեկավարել

Ղեկավարելը ամեն մարդու բան չէ:

Ճ-ճակատագիր

Ճակատագրից չես փախչի:

Մ-Mix Fight Events Mix Fight Events

Այս կազմակերպության գլխավոր հիմնադիրն եմ:

Յ-յոթ

Սիրածս թիվն է:

Ն-Նշանակետ

Նոկաուտի հասնելու համար պետք է հակառակորդի ճիշտ նշանակետին հասցնել:

Շ-Շախմատ

Չեմ սիրում շախմատ խաղալ:

Ո-Որոշումներ

Որոշումներ կայացնելուց առաջ հաշվի եմ առնում նաև ուրիշների կարծիքները:

Չ-Չեմպիոն

Յուրաքանչյուր մարզիկի նպատակն է լինել չեմպիոն:

Պ-Պայքար

Կյանքը պայքար է:

Ջ-Ջերմություն

Հայաստանից դուրս ինձ համար ջերմություն չկա:

Ռ-Rude Boys Ays

Այս կազմակերպությունը իմ գլխավոր հովանավորն է:

Ս-Սպորտ

Թող բոլորը զբաղվեն սպորտով:

Վ-Վարդավառ

Անունս սկսվում է Վ տառով, և ես ծնվել եմ վարդավառի օրը:

Տ-Տիտղոս

Մայիսի 4-ին դարձա WTBF վարկածով չեմպիոնական գոտու տիտղոսակիր:

Ր-Րոպե

Ինձ համար թանկ է կյանքիս ամեն մի րոպեն:

Ց-Ցավ

Ցավում եմ, որ հայ ազգը սփռված է աշխարհով մեկ:

ՈՒ-Ուրախություն

Իմ ամբողջ ուրախությունը կիսում եմ հարազատներիս հետ:

Փ-Փառք

Փառք Աստծո, եղել եմ, կամ ու կլինեմ սպորտում:

Ք-Քրիստոնյա

Ես քրիստոնյա եմ:

Եվ-Եվ այս տարի

Եվ այս տարի վերադառնալու եմ Հայաստանում ապրելու:

Օ-Օր

Ամեն օրս յուրովի եմ գնահատում:

Ֆ-Ֆայմ

Մարդ պետք ա ֆայմ ունենա: :)


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Վարդան Մնացականյանի անձնական արխիվից















sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված