Գոռ Վարդանյանի այբուբենըԳոռ Վարդանյանի այբուբենը

Գոռ Վարդանյանի այբուբենը

06.08.13 16:00
Գոռ Վարդանյանի այբուբենը


«Ճակատագիր», «Վրիժառու», «Չգրված օրենք», «Խավարման օր» և մի քանի այլ ֆիմերի հեղինակ ու գլխավոր դերակատար, Դուքենդո կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ սև գոտի 6-րդ դան Գոռ Վարդանյանը 13-րդ Այբուբենի հայելում:

Ա-Արդարամիտ

Մարդկային բնավորության ամենակարևոր հատկանիշներց մեկն է:

Բ-Բարություն

Բարությունը ուժեղ ու համառ մարդու բնավորության մեծ հատկանիշ է:

Գ-Գեղեցկություն

Գնահատում եմ:

Դ-Դավաճանություն

Չեմ ներում:

Ե-Ելք

Անհնարին ոչինչ չկա, ամեն մի բարդ ու անելանելի դրությունից կա ելք:

Զ-Զենք

ն

Է-էություն

Գնահատում եմ մարդկային պարզ էությունը:

Ը-Ընկերասիրություն

Ամենադժվար բնավորության հատկանիշներց մեկն է՝ կարողանալ ինքդ քեզ նեղություն տալով պահպանել ընկերությունը:

Թ-Թշնամի

Եթե ուժեղ ես, ապա պետք է չթերագնահատել թշնամուն , այլ՝ հաղթել նրան ամեն պարագայում:

Ժ-Ժամանակ

Ամենաթանկը կյանքում:

Ի-Ինքնասիրություն

Այն մարդիկ, ովքեր ունեն ինքնասիրություն, հուսալի են…Կարելի է «հենվել» նրանց վրա և հավատալ նրանց:

Լ-Լավատեսություն

Ես լավատես եմ:

Խ-Խաղաղություն

Խաղաղության հասնելու համար պետք է վախենան քեզանից և հարգեն քեզ:

Ծ-Ծնողներ

Սրբություն է:

Կ-Կարատե

Մարտարվեստ, որը շատ եմ սիրում:

Հ-Հավատարմություն

Ինձ համար Ամենաբարձր արժեքը կյանքում:

Ձ-Ձգտում

Ձգտում ունեցող մարդը տարբերվում է հասարակության մեջ բոլորից իր նվաճումներով:

Ղ-Ղեկավար

Պատասխանատվություն….

Ճ-Ճահիճ

Պետք է լինել խելացի՝ ճահճում չհայտնվելու համար…

Մ-Միասնականություն

Կարևոր ունակություն է՝ հաղթանակին հասնելու նախապայման:

Յ-: ….

Ն-Նախանձ

Թույլ ու անկարող մարդիկ են նրանք:

Շ-Շնորհակալություն

Մարդ պետք է ունենա շնորհակալություն հայտնելու կարողություն:

Ո-Ոստիկան

Սիրում և հարգում եմ այդ աշխատանքը:

Չ-Չարություն

Անկարողությունը բերում է չարության:

Պ-Պատասխանատվություն

Ամեն բանի հանդեպ…

Ջ-Ջոմոլունգմա

Աշխարհի ամենաբարձր կետը:

Ռ-Ռազմական

Հիանում եմ ռազմական դիսցիպլինայով:

Ս-Սպորտ

Առողջ ապրելակերպ:

Վ-Վստահություն

Մարդ պետք է վստահ լինի ամեն հարցում, առավել ևս՝ տղամարդը իր քայլերում:

Տ-Տպավորիչ

Մարդու գործն ու քայլերը պետք է լինեն տպավորիչ հասարակության համար:

Ր-Րոպե

Թանկ եմ գնահատում ամեն րոպեն:

Ց-Ցինիկ
Շատ խիստ վերաբերմունք ունեմ մարդկային նման տեսակին:

Ու-Ուժ
Միասնությունը ստեղծում է ուժ:

Փ-Փառք

Որին ձգտում է ամեն մեկը:

Ք-Քաջություն
Բնածին կարողություն

Եվ-Եվրասիա

Ամենամեծ ու հզոր մայրցամաքը.

Օ-Օգնել

Դա բնավորության հատկանիշ է, որ շնորհված է Աստծո կողմից

Ֆ-Ֆենոմեն
Շատ եմ սիրում ֆենոմեն մտածուղություն ունեցող մարդկային տեսակը:


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Գոռ Վարդանյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված