Հասմիկ Միքայելյանի ԱյբուբենըՀասմիկ Միքայելյանի Այբուբենը

Հասմիկ Միքայելյանի Այբուբենը

31.07.13 12:00
Հասմիկ Միքայելյանի Այբուբենը

Սկզբունքների, 7 թվի, սիրելի տեսարանների, անբաժան ընկերոջ ու կյանքի լիարժեքության մասին….

Այս շաբաթ Այբուբեն նախագծի 12-րդ հյուրն է նախկին «Հատիս» և ներկայիս «Էրեբունի» թիմի բասկետբոլիստ Հասմիկ Միքայելյանը:


Ա-Առողջ, առողջություն

Կարծում եմ, որ եթե մարդիկ առողջության խնդիր չունենան, ավելի ուրախ կլինեն, ակտիվ ու կենսունակ: Շատ լավ մարզիկներ կամ մարզուհիներ, ովքեր իրենց մարզաձևում բավական մեծ հաջողություններ են ունենում, վնասվածքների պատճառով ստիպված հրաժարվում են սպորտից, ինչը մարզիկի համար ցավալի է:

Բ-Բորո-բորո

Շաաաաաատ կցանկանայի լինել Բորո-Բորո կղզում ))))

Գ-Գնդակ

Արդեն քանի տարի է իմ անբաժան ընկերն է… Կարելի է ասել՝ կյանքի ընկերը…

Դ-Դաշնամուր

Փոքր տարիքից ցանկացել եմ դաշնամուր նվագել սովորել, բայց…

Ե-Երաժշտություն

Առօրյայիս անբաժան մասն է…

Զ-Զիդան

Իմ սիրելի ֆուտբոլիստն է: Սիրում եմ համեստ մարզիկներին…

Է-Էքսկուրսիա

Դպրոցական տարիներիրն դասարանի հետ էքսկուրսիաների շատ հազվադեպ եմ գնացել: Կա՛մ մարզումների եմ եղել, կա՛մ կարևոր մրցումների եմ մասնակցել:

Ը-Ընտանիք, ընկերներ

Առանց նրանց կյանքն անիմաստ է... Սիրում եմ իմ ընտանիքը, ընկերներիս…

Թ-Թերագնահատել

Այս բառի իմաստը հասկացա, երբ խաղերից մեկի ժամանակ ամբողջ թիմով վստահ էինք, որ մրցակցին հաղթելու ենք: Արդյունքում՝ թերագնահատեցինք նրանց, պարտվեցինք, ու դա դաս եղավ ողջ կյանքի համար:

Ժ-Ժամանակ

Շատ ճիշտ է ասված. ժամանակը այնքան քիչ է, երբ մենք շտապում ենք և այնքան երկար, երբ մենք սպասում ենք:

Ի Իտալիա

Շատ կացանկանայի լինել այդ երկրում և տեսնել հանրահայտ իտալացի երգիչ Ալ Բանոյին:

Լ-Լավատես

Ինչ բարդ իրավիճակում էլ հայտնվում եմ՝ լավատեսորեն եմ տրամադրվում

Խ-Խաղ

Խաղ, ազարտ, հաճույք… Ընտրածս մարզաձևը խաղում եմ արդեն 13 տարի:

Ծ-Ծնողներս

Այն մարդիկ, ովքեր ամեն հարցում իմ կողքին են եղել ու կողքիս են…

Կ-Կյանք

Այս բառը ոչ նպատակային է օգտագործվում շատերի կողմից ու կորցնում է իր արժեքը…

Հ-Հիասթափություն

Շատ հիվանդագին եմ ընդունում հիասթափությունը, տհաճ երևույթ է…

Ձ-Ձմերուկ

Շա՜՜՜՜տ եմ սիրում…

Ղ-Ղեկավար

Յուրաքանչյուր բնագավառում էլ պետք են խելացի և մարդկային ղեկավարներ:

Ճ-Ճանապարհորդել

Վատ չէր լինի հաճախակի ճանապարհորդել, հաճելի են ճանապարհորդությունները…

Մ-Մայրամուտ

Շաաաաատ եմ սիրում այդ տեսարանը…

Յ-Յոթ

13 տարի առաջ, երբ առաջին անգամ ամսնակցում էի մրցումների... 7 համարի մարզահագուստ էի կրում))))

Ն-Նավ

Կցանկանայի նավով շրջել Օվկիանոսում

Շ-Շոկոլադ

Սրանից էլ համով բա՞ն: Շատ եմ սիրում՝ հատկապես խմորեղենի տեսքով:

Ո-Ոզնի

Փշոտ կենդանի է, բայց դե՝ այս տառին մի տեսակ համապատասխան բառ է: Հեքիաթներից տպավորված «բարի կերպար»:

Չ-Չգիտեմ

Այս տառով ոչ մի հոգեհարազատ բան չկա ))))

Պ-Պայքար

Սկզբունքներիցս մեկը պայքարն է: Կապ չունի, թե ինչի համար… Եթե ինչ-որ մի բանի ես ուզում հասնել, անպայման պետք է պայքարել: Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում:

Ջ-Ջահ

Ինչպես Օլիմպիական խաղերի, այնպես էլ մի շարք մարզական միջոցառումների խորհրդանիշն է:

Ռ-Ռեգբի

Մի տեսակ չսիրեցի այս մարզաձևը: Ավելի շատ գլադիատորական մարտի է նման:

Ս-Սուտ

Չեմ սիրում սուտը և աշխատում եմ չստել J

Վ-Վարդ

Սիրում եմ այս ծաղիկը:

Տ-Տուն

Գործի բերումով շատ քիչ եմ կարողանում լինել տանը…

Ր-Րոպե

Մարզիկների համար րոպեն մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր խաղում շատ ենք կենտրոնանում ամեն րոպեի վրա:

Ց-Ցուրտ

Նախընտրում եմ շոգը, քան ցուրտը:

Ու-Ուրախություն

Այս բառում ամեն ինչ ասված է:

Փ-Փող

Շատ վատ է, բայց փաստ է. այս կյանքում շատ կարևոր է և հաճախ շատ արժեքավոր բաներից վեր է դասվում:

Ք-Քաղցր

Շատ եմ սիրում քաղցր և շատ էլ օգտագործում եմ…

Եվ-Եվա

Մեր նախամայրը, եթե կարելի է այդպես ասել… Մի կին, ով ամեն ինչ խառնեց իրար…

Օ-Օ-լա-լաա՜ա

Երկար պատմություն ունի սա, մեր թիմի խաղացողները կհասկանան…

Ֆ-Ֆիլհարմոնիկ

Հոգնել եմ ֆիլհարմոնիկի ուղարկած հաղորդագրություններից… )))


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Հասմիկ Միքայելյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված