Հռիփսիմե Խուրշուդյան. «Շատ երջանիկ եմ»Հռիփսիմե Խուրշուդյան. «Շատ երջանիկ եմ»

Հռիփսիմե Խուրշուդյան. «Շատ երջանիկ եմ»
26.07.13 17:06
«Ես անչափ երջանիկ եմ: Փոքրիկիս ծնունդը իմ արդեն կատարված երազանքներից մեկն է: Ամուսինս` Տարոնը, մինչև հիմա դեռ չի հավատում որդու ծնունդին: Երեխայի ծնունդը լավագույն նվերն է յուրաքանչյուր մայրիկի համար»,-մեզ հետ զրույցում ասաց օլիմպիական բրոնզե մեդալակիր, իսկ երեկվանից արդեն աշխարհի ամենակարեւոր «կոչումը նվաճած» Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հռիփսիմեն նշեց, որ հետ չի կանգնում իր որոշումից. շարունակելու է զբաղվել ծանրամարտով և, ինչպես մեզ հետ զրույցներից մեկի ժամանակ էր ասել՝ դեռ Օլիմպիական ոսկի է բերելու Հայաստան:
Հիվանդասենյակում էր նաև նորածնի տատիկը՝ Տարոնի մայր տիկին Օլյան, ով անչափ հուզված էր և նշեց, որ Աշոտն իր առաջին թոռնիկն է ու ինքն էլ մինչև հիմա դեռ չի կարողանում հավատալ թե ինչ է կատարվում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված