Աղասի Ինանցի ԱյբուբենըԱղասի Ինանցի Այբուբենը

Աղասի Ինանցի Այբուբենը

09.07.13 16:48
Աղասի Ինանցի Այբուբենը

Աշխատանքն ու սեպտեմբերի 9-ը, զոհաբերությունն ու բարիացկամությունը, շախմատն ու կյանքը, անձնականն ու մասնագիտականը...

Շախմատիստ, «Շախմատի աշխարհ» հաղորդաշարի վարող Աղասի Ինանցը հայոց «Այբուբենի» հայելում:

Ա-Աշխատանք


Մի բան, որ կցանկանայի ունենային մեր երկրի բոլոր քաղաքացիները:

Բ-Բարյացկամություն

Չգիտես ինչու թվում է, թե մարդկանց մոտ հետզհետե վերանում է այս հատկությունը: Ես կուզեի, որ միշտ մեկս մյուսի նկատմամբ բարի լինեինք:

Գ-Գիտակցում

Փորձում եմ յուրաքանչյուր որոշում կայացնել գիտակցաբար, առանց պահի ազդեցության…

Դ-Դավաճանութուն
Պատրաստ եմ ներել ամեն բան, բացի դավաճանությունից:

Ե-Երջանկություն

Մի բան, որն ի սրտե ցանկանում եմ մեզանից յուրաքանչյուրին:

Զ-Զոհաբերություն

Ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում մարդ պետք է գիտակցիմ որ հանուն ավելի կարեւոր բանի երբեմն պետք է գնալ զոհաբերությունների:

Է-Էրզրում

Վերջերս ինձ մոտ ցանկություն է առաջացել՝ այցելել մեր պատմական հողերը, իսկ մասնավորապես՝ Էրզրում: Հուսով եմ, որ այս ամռանը կկարողանամ այդ ցանկությունս իրականացնել:

Ը-Ընտանիք

Ընտանիք, հանուն որի ես կարողանում եմ ապրել և ստեղծագործել, ու ընկերներ, որոնք նույնպես իմ կյանքում մեծ դեր են զբաղեցնում

Թ-Թութ
Շաաաատ եմ սիրում ))

Ժ-Ժամանակ
Կյանքում շատ բաներ կարելի է ետ բերել, բայց ոչ ժամանակը…

Ի-Իրականություն

Իրականություն, որին միշտ պետք է հավատալ…

Լ-Լոգանք

Կարևոր աշխատանքներից առաջ միշտ օգնում է)))

Խ–Խառնաշփոթ

Հենց այդպիսի իրավիճակներում է երևում մարդկանց իրական պատկերը…

Ծ-Ծիծաղ

Մի բան, որը լիցքաթափվելուն շատ է օգնում…

Կ–Կողակից

Ով այդպես էլ չի ցանկանում հայտնվել))))))

Հ–Հրաշք

Ժամանակը ցույց է տալիս, որ հրաշքներ իսկապես լինում են…

Ձ–Ձմեռ

Վերջին շրջանում 2 անգամ լինելով Սիբիրում՝ սկսեցի սիրել նաև ձմեռը)))

Ղ-Ղեկավարել

Շատ կարևոր է լարված ու կարևոր պահերին կարողանալ ճիշտ ղեկավարել էմոցիաները:

Ճ-Ճակատագիր

Դրան ես շատ եմ հավատում:

Մ–Մայրիկ

Կարծում եմ՝ խոսքերն ավելորդ են…

Յ-Յասաման

Շատ անուշիկ բույր ունեցող ծաղիկ է:

Ն-Նորություններ

Այսօրվա կյանքում նրանց պետք է մշտապես հետևել:

Շ-Շախմատ

Շախմատի հետ ես շատ մտերիմ եմ արդեն 17 տարի ու առանց դրա ինձ ուղակի չեմ պատկերացնում:

Ո–Որսորդություն
Փոքր տարիքից մինչ օրս որսորդության մեծ սիրահար եմ)))

Չ-Չարաճճի

Փոքր տարիքում շատ չարաճճի եմ եղել, չափից շատ…

Պ-Պաղպաղակ

Համոոոոոով ))) Անհրաժեշտ՝ հատկապես ամռանը:

Ջ-Ջերմուկ

Քաղաք, որտեղ գտնվելով կարողանում են լիակատար հանգստանալ

Ռ-Ռեկորդ

Կարծում եմ՝ բոլորիս համար կարևոր է ռեկորդներ գրանցելը:

Ս-Սեր ու Սեպտեմբեր

Առանց սիրո մեր կյանքն անիմաստ է… Իսկ սեպտեմբերի 9-ին՝ ծննդյանս օրը, Ստամբուլում անցնող շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր տղաները նվաճեցին շախմատի Օլիմպոսը:

Վ-Վայելքներ

Շատ մարդիկ ոչինչ չանելով փորձում են միայն վայելել, բայց կարծում եմ, որ դրանում նախ պետք է ունենալ նաև սեփական ներդրումը

Տ-Տոլմա

Երևի թե իմ ամենասիրելի ճաշատեսակը

Ր-Րոպե

Որքա՜ն թանկ արժե կյանքի մեկ րոպեն… Ցավոք, դա գիտակցում ենք այն ժամանակ, երբ արդեն կորցնում ենք:

Ց-Ցայտնոտ
Շատ դժվար է կայացնել որոշում, երբ գրեթե ժամանակ չունես:

Ու-Ուշադրություն

Շատ կարևոր հատկանիշ, որը շատերիս մոտ բացակայում է:

Փ- Փախուստ

Դժվարությունները միշտ էլ հաղթահարելի են. պետք չէ փախուստի դիմել ոչ մի պարագայում:

Ք-Քաղաքներ

Աշխատանքի բերումով հաճախ եմ լինում տարբեր քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրովի գեղեցկությունը

Եվ-Եվրոպա

Արձակուրդ, ամառ հանգիստ………

Օ–Օրենք

Ցանկանում եմ, որ իմ սիրելի երկրում էլ օրենքն ամենուր լինի առաջնային

Ֆ-Ֆրանչեսկո Տոտտի

Շատ օրիգինալ ֆուտբոլիստ էր


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Աղասի Ինանցի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված