Առաքել Միրզոյանի ԱյբուբենըԱռաքել Միրզոյանի Այբուբենը

Առաքել Միրզոյանի Այբուբենը

02.07.13 16:00
Առաքել Միրզոյանի Այբուբենը

Ո՞րն է ծանրորդ Առաքել Միրզոյանի համար տարբերվելու ամենալավ միջոցը, ինչի՞ շնորհիվ է Առաքելը կարողանում հասնել լավ արդյունքների, ո՞րն է Առաքելի մեծ զենքն այս կյանքում և վերջապես. ի՞նչն է շատ դեպքերում պարտադիր պայման նրա կյանքում:

«Այբուբեն» նախագծի ութերորդ հյուրը ծանրամարտի Եվրոպայի 2009 թ-ի չեմպիոն Առաքել Միրզոյանն է…

Ա-Առաքել

Իմ անունն է, և ես այն շատ եմ սիրում, այն մեծ իմաստ ունի ինձ համար:

Բ-Բարդի

Իմ սիրած ծառատեսակն է:

Գ-Գեղեցկություն

Գեղեցիկը կփրկի աշխարհը:

Դ-Դիմացկուն

Դիմացկունության շնորհիվ կարելի է բարձր արդյունքներ գրանցել:

Ե-Եզակի

Եզակիությունը տարբերվելու ամենալավ միջոցներից է:

Զ-Զատիկ

Քրիստոնյայի համար ամենակարևոր տոնը:

Է-Էություն

Էությունը այն է, ինչով բացատրվում է մարդու վարքը:

Ը-Ընկերություն

Ինձ չեմ պատկերացնում առանց ընկերների:

Թ-Թիրախ

Թիրախավորելը այն աամենակարևոր բաներից է, որը անհրաժեշտ է որևէ նախաձեռնությունից առաջ:

Ժ-Ժպիտ

Ժպիտը կարող է մարդուն հանգստացնել և գեղեցկացնել:

Ի-Իրականություն

Իրականությունը այն է, ինչը պետք է տեսնել:

Լ-Լիարժեք

Սկսած գործը պետք է լիարժեք կատարել:

Խ-Խելացի

Խելացի լինելը դա մեծ առավելություն է կյանքում և դիմացինի նկատմամբ:

Ծ-Ծանրամարտ

Առանց մեկնաբանության:

Կ-Կամք

Կամքը մեծ զենք է կյանքում:

Հ- Հայաստան

Առանց մեկնաբանության:

Ձ-Ձմեռ

Ձմեռը եզակի է:

Ղ-Ղարաբաղ

20-րդ դարի մայրամուտին մեր հաղթանակների կերտման դարբնոցը:

Ճ-Ճանապարհորդել

Սիրում եմ հաճախակի ճանապարհորդել:

Մ-Մայր

Առանց մեկնաբանության:

Յ-Յան

Յան-ը այն վերջածանց է, որով հաճախակի ճանաչում ես հայերին:

Ն-Նոր

Նորությունը շատ դեպքերում պարտադիր պայման է կյանքում:

Շ-Շուն

Շունը հավատարմության խորհրդանիշ է:

Ո-Որոնել

Որոնել և գտնել բարին:

Չ-Չզիջել

Հաղթանակի պահին չզիջել նաև հարազատ եղբորը:

Պ-Պատմություն

Հաճելի է, երբ կարդում կամ լսում ես հետքրքիր պատմություններ:

Ջ- Ջուր

Ջրի նման երկար կյանք ունենանք բոլորս:

Ռ-Ромашка

Սիրում եմ այս ծաղիկը:

Ս-Սիրել

Սիրել ընտանիքը ,սիրված լինել ընտանիքի և շրջապատի կողմից:

Վ-Վարդավառ

Հաճելի տոն է ինձ համար:

Տ-Տանջվել

Պետք է տանջվել լուրջ հաղթանակներ գրանցելու համար:

Ր-Րոպե

Մեզ համար թանկ է ամեն մի րոպե այս կյանքում:

Ց-Ցորեն

Ցորենի հասկն է մեզ սնում Աստծո կամքով:

Ու –ՈՒժեղ

Միշտ ուժեղն է հաղթում պայքարում , և ինձ համար հարազատ է ուժեղ բառը լսելը:

Փ-Փառք

Հաճելի է, երբ կարողանում ես արդար քրտինքով փառք ու պատիվ ձեռք բերել:

Ք-Քրիստոս

Ես միշտ իմ քայլերը անում եմ Հիսուս Քրիստոսի անունը շուրթերիս պահելով:

ԵվԵվրոպա

Սիրում եմ շրջագայել Եվրոպայով:

ՕՕլիմպիական չեմպիոն

Ինձ համար թանկ է լսել այս բառը:

ՖFerrari

Սիրում եմ կարմիր Ferrari ավտոմեքենան:


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Առաքել Միրզոյանի արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված