Տիգրան Պետրոսյանի ԱյբուբենըՏիգրան Պետրոսյանի Այբուբենը

Տիգրան Պետրոսյանի Այբուբենը

25.06.13 16:02
Տիգրան Պետրոսյանի Այբուբենը

Ո՞րն է Տիգրան Պետրոսյանի մանկության երազանքը, որի իրականացումն արդեն դժվար կլինի, բնավորության ի՞նչ վատ գիծ ունի շախմատիստը, որից կուզեր ազատվել ամեն եղանակով, ի՞նչ բառ է Տիգրանը վերջերս «սովորել» ու փորձում է հաճախ օգտագործել...

«Այբուբեն» նախագծի վեցերորդ հյուրը շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է

ԱԱրծիվ

Հզորության խորհրդանիշ, հայկական գերբ…

ԲԲախտ

Բախտավոր պետք է լինել ամեն ինչում ու ողջ կյանքի ընթացքում: Այլապես ոչնչի չես հասնի:

ԳԳաղտնիք

Կարծում եմ, որ ցանկացած մարդ ու գործ ունեն բազում գաղտնիքներ: Ես միշտ ուրախանում եմ, երբ հաջողվում է բացահայտել դրանք )))

ԴԴամբուլ

Համով միրգ է ու իմ կողմից հաճախ գործածվող բառ )))

ԵԵրաժշտություն

Ամենուր և ամեն ժամ երաժշտություն եմ սիրում լսել… Ցանկացած գործ և զբաղմունք՝ լավ երաժշտության ներքո…

ԶԶավակ

Կյանքի իմաստն է… Ու դրանով ամեն ինչ ասված է:

ԷԷջ

Ամեն օր, ամեն ժամ մենք մեր կյանքի նոր էջն ենք բացում

ԸԸնտի՛ր

Սիրում եմ, երբ շուրջս ամեն ինչ ընտիր է լինում )))

ԹԹագ

Մանկության երազանքս է աշխարհի չեմպիոնի թագը կրելը… Ցավոք, այն այլևս դժվար կլինի իրականացնել )))

ԺԺամանակ

Այն, թերևս, ամենակարևորն է մեր կյանքում ու մի բան է, որը երբեք չես կարող վերադարձնել…

ԻԻրավասու

Հայերեն շատ գեղեցիկ բառ է, որը ես վերջերս եմ սովորել ու փորձում եմ հաճախակի օգտագործել: Նաև ինձ դուր է գալիս լսել այն ուրիշների կողմից:

ԼԼևոն, Լենա

Ամենաթանկ մարդկանց՝ ծնողներիս անուններն են

ԽԽե՛նթ

Շա՜տ եմ սիրում «խենթություններ» անել: Ամեն դեպքում՝ կյանքը միշտ պետք է հետաքրքրացնել խենթ արարքներով:

ԾԾույլիկ

Ցավոք, իմ բնութագիրն է, ու բնավորության շատ վատ գիծ, որից պետք է ազատվել ամեն եղանակով…

ԿԿուտ

Տարբեր մրգեր ունենում են իրենց կտերը… Բայց մարդիկ նույնպես երբեմն, այսպես ասած, «կտեր են տալիս» ))) Սիրում եմ տարբեր խաղեր խաղալիս հակառակորդիս «կտեր տալ», գցել ծուղակի մեջ ու հաղթել )))

ՀՀայաստան

Հայաստան, հայրենիք, հայ ժողովուրդ… Երկիր, որը մենք բոլորս միահամուռ պետք է զարգացնենք ու դարձնենք շատ ու շատ հայերի երազանքի երկիրը

ՁՁվաձեղ

Ամենահեշտ ու արագ պատրաստվող, , համ էլ՝ շատ համեղ ուտելիք է:

ՂՂուշ

Լինում են հարցեր, երբ օգնության է գալիս կոպեկը, երբ ղուշ ու գիր ես անում որոշում կայացնելու համար ))) Ես սովորաբար ղուշն եմ ընտրում )))

ՃՃահիճ

Տարբեր բաներ մեզ ճահճի պես քաշում են դեպի իրենց, բայց ես փորձում եմ այնպես ապրել, որ այն ամեն լավը ու դրականը, որը ես ունեմ, ճահճի պես քաշի իմ մտերիմներին, ու ես էլ կարողանամ կիսվել նրանց հետ:

ՄՄարգարիտա

Կնոջս անունն է:

ՅՅասաման

Սիրում եմ այդ ծաղկի թե՛ տեսքն ու թե՛ հոտը:

ՆՆուռ

Սիրածս միրգն է… Նաև՝ Հայաստանի խորհրդանիշներից մեկը:

ՇՇախմատ

Կյանքիս անբաժանելի դարձած մաս, որով դեռ երկար ճանապարհ

ունեմ անցնելու:

ՈՈրսորդ

Ինքս դեռ չեմ զբաղվել որսորդությամբ, բայց օրերից մի օր կուզեի զբաղվել վայրի կենդանիների որսով, ու, գուցե, որոշ վայրի մարդկանց որսով նույնպես )))

ՉՉանկռել

Հետաքրքիր հնչողություն ունեցող բառ է, և երբեմն բավական հետաքրքիր իմաստ կարող է պարունակել )))

ՊՊատասխանատու

Շատ եմ հարգում պատասխանատու մարդկանց: Հաճելի է նման մարդկանց հետ շփվելը: Ինքս այդպիսին եմ ու փորձում եմ չթեքվել այդ ուղուց:

ՋՋուր

Կարելի է ասել, որ օդի հոմանիշն է, առանց որի աշխարհում կյանք չի լինի: Ու, իհարկե, մեր հայկական ջուրը առավել է աշխարհի հարյուրավոր երկրների ջրերից:

Ռ-Ռունի

Իմ սիրելի ֆուտբոլային հավաքականի ու ակումբի սիրելի ֆուտբոլիստս է )))

ՍՍուտ

Իմ ամենաչսիրելի երևույթն է, որը ոչ մի կերպ չեմ կարող ընդունել, որը չունի ինձ համար որևէ արդարացում: Ստախոս մարդկանց չեմ հարգում և չեմ սիրում ամենից շատ:

ՎՎանդակ

Երբեմն այնպիսի տպավորություն է, որ գտնվում ես վանդակի մեջ՝ գազանների հետ, ու չես կարողանում դուրս պրծնել: Ստիպված դու էլ պիտի դառնաս իրենց նման, որպեսզի կարողանաս քեզ համար ճանապար հարթել դեպի ազատություն…

ՏՏեսակետ

Սիրում եմ շփվել խելացի մարդկանց հետ և սիրում եմ, երբ մարդիկ ունենում են իրենց անձնական տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ:Կարծում եմ՝ պետք է փորձել ապրել այնպես, որ ոչ թե մենք հարմարվենք շատերի տեսակետին, այլ շատերը, տեսնելով մեր տեսակետը այս կամ այն հարցիի վերաբերյալ, համաձայնեն մեզ հետ…

ՐՐոպե

Իմ մասնագիտության մեջ շատ կարևոր բան է, որը պետք է զգալ: Շատ դեպքերում կարողանում եմ տվյալ ժամից որոշ ժամանակ անց չնչին տարբերությամբ ասել, թե քանի րոպե է անցել, քանի որ շախմատ խաղալով սկսել եմ զգալ և հաշվարկել րոպեները:

ՑՑայտաղբյուր

Միշտ իմացել եմ այդ բառը, բայց հիմնականում չեմ օգտագործում և ամեն անգամ «պուլպուլակ» ասելով հիշում եմ «ցայտաղբյուրն» ու ինքս ինձ վրա բարկանում սխալ բառ ասելու համար…

Ու-Ուսուցիչ

Պետք է միշտ հիշենք ու հարգենք մեր բոլոր ւոսուցիչներին և ինքներս կարողանանք ուսուցիչ դառնալ մեր երխաների ու առհասարակ՝ մեր շրջապատի համար, որպեսզի մեզանից ևս կարողանան մարդիկ դրական ու օգտակար բաներ սովորել:

ՓՓիղ

Շատ ուժեղ և հետաքրքիր կենդանի է, պատմական կենդանի ու շախմատում իմ չսիրելի ֆիգուրը )))

ՔՔամի

Արդիական էր հիշել տարվա հենց այս եղանակին, երբ դրա պակասը մենա կամաց-կամաց սկսում ենք զգալ ու շուտով՝ մոտակա ամիսների ընթացքում, կարոտելու ենք թեթև քամու տակ երեկոյան զբոսանքին )))

ԵվԵվ այլն

Օ Օձ

Հետաքրքիր, ճկուն, խելացի, գեղեցիկ, վտանգավոր… Երբեմն մենք մարդկանց համեմատում ենք օձի հետ:

ՖՖայմ

Կարևոր հատկություն է, որով պիտի օժտված լինի ցանկացած մարդ, հակառակ դեպքում կորած կլինի)))


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Տիգրան Պետրոսյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված