Կամո Հովհաննիսյանի ԱյբուբենըԿամո Հովհաննիսյանի Այբուբենը

Կամո Հովհաննիսյանի Այբուբենը

18.06.13 16:00
Կամո Հովհաննիսյանի Այբուբենը

Իսկ դուք գիտե՞ք, թե որ մարզադաշտում կցանկանար խաղալ Կամո Հովհաննիսյանը: Ինչպիսի՞ն է նա էությամբ: Ո՞րն է նրա համար ամենաարժեքավոր բանը: Ի՞նչը կարող է միանգամից դրական մթնոլորտ ստեղծել նրա համար: Ո՞րն է նրա առաջիկա նպատակներից մեկը: Ի՞նչ է պատրաստվում ձեռք բերել շուտով: Եվ, վերջապես, ի՞նչը կարող է երանելի լինել Կամո Հովհաննիսյանի համար:

«Այբուբեն» նախագծի հինգերորդ հյուրը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն է…

Ա-Արագություն

Ֆուտբոլասերների շրջանում, որ ասում են արագություն հասկանում են Կամո :), չգիտես ինչու շատերն են ինձ հետ ասոցացնում այդ բառը ու նշում որպես իմ կարևոր որակներից մեկը:

Բ -Բարություն

Միայն բարությամբ լեցուն մարդը կարող է լիարժեք ապրել: Մարդկանց մեջ բարությունը շատ եմ արժևորում:

Գ-Գովք

Հաճելի է գովասանքի խոսքեր լսել, սակայն երբ զգում ես, որ ասված խոսքերը տեղին են, ոչ թե փորձում են քեզ հաճոյանալ:

Դ– «Դոնբաս Արենա»

Լավ կլիներ երբևէ խաղալ այդ մարզադաշտում:

ԵԵղբայրություն

Ուր էլ որ լինեմ գիտեմ, որ ունեմ եղբայրներ, ովքեր միշտ կողքիս կանգնած են:

Զ-Զվարճանք

Առանձնապես ժամանակ չեմ ունենում, բայց հնարավորության դեպքում փորձում եմ ինքս ինձ համար որևէ զվարճանք գտնել:

ԷԷներգիա

Խաղերից առաջ փորձում եմ հարազատներիս հետ լինել, որոնք ամենամեծ էներգիայի աղբյուրն են ինձ համար: (Լսել եմ, որ Դանիայի դեմ խաղում ինձ էներջայզեր են անվանել և ասել են, որ նման եմ հավերժական շարժիչի :)

ԸԸնտանիք

Ամենասուրբ բանը իմ կյանքում:

ԹԹասիբ

Վերջին խաղի գլխավոր շարժառիթներից:

ԺԺպիտ

Միանգամից դրական մթնոլորտ է ստեղծում, կյանքն ավելի թեթև է, երբ ժպտում ես:

ԻԻդեալական

Ինչքան էլ որ իդեալական հնարավոր չի լինել, բայց ձգտումը ստիպում է ավելին ու ավելին անել, որպեսզի հասնես կատարելության:

ԼԼավատեսություն

Ցանկացած դեպքում լավատեսությունը օգնում է ավելի հեշտ դուրս գալ իրավիճակից:

ԽԽորհուրդ

Ամենաարժեքավոր բանը, որ տրվում է... Հորս տված յուրաքանչյուր խորհուրդ ինձ համար թանկ նվեր է:

ԾԾով

Երանելիիիիիիիիի բան է, կուզենայի յուրաքանչյուր հանգիստ ծովում անցկացնել:

ԿԿոնցենտրացիա

Առանց դրա չես կարող հաղթանակ տանել, պետք է կարողանաս կենտրոնանալ և կառավարել զգացմունքներդ:

ՀՀամբերություն և հեռավորություն

Համբերությունը կարևոր գիծ է, բնավորությամբ համբերատար եմ, քանի որ գիտեմ ամեն բան իր ժամանակն ունի:

Հեռավորություն, գործի բերումով հաճախ եմ հեռու լինում հարազատներից և ընտանիքից, բայց դա էլ հաղթահարվում:

ՁՁգտում

Դու կարող ես ամենալավը չլինել ինչ-որ հարցում, բայց ձգտումն է, որ կօգնի հասնել նպատակին: Ձգտող մարդը ավելի շուտ կհասնի նպատակակետին, քան տաղանդավորը, առանց ձգտման:

ՂՃիշտն ասած Ղ տառով սահմանափակ բառեր կան ու դրանցից ոչ մեկը ինձ չի բնորոշում :)

ՃՃանապարհորդություն

Առաջիկա նպատակներիցս մեկն է: Ես մեծ հետաքրքրություն եմ տեսնում ճանապարհորդության ու նոր բացահայտումների մեջ, բացի դրանից, այն ինձ համար էքստրիմի մեծ աղբյուր է:

ՄՄամա

Բոլոր խոսքերն անիմաստ են:

ՅՅուրօրինակ

Յուրօրինակ մտահաղացումները օգնում են ավելի հետաքրքիր ու օրիգինալ ապրել:

ՆՆպատակ

Միշտ ինչ-որ նպատակներ եմ դնում իմ առջև և ձգտում եմ հասնել դրանց: Առանց նպատակների մարդը կես մարդ է:

ՇՇուն

Մոտ ժամանակներս պատրաստվում եմ ձեռք բերել :)

ՈՈչ

Չեմ կարողանում մերժել մարդկանց, միշտ փորձում եմ մաքսիմալ օգտակար լինել:

ՉՉեբուրեկի :)

Շատ եմ սիրում վրացական խոհանոց:

ՊPorsche

Սիրում եմ սպորտային մեքենաներ:

ՋՋոնի Դեպ

Ամերիկյան ամենասիրելի դերասանս է, նրա մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերը դիտել եմ:

ՌՌիսկ և «Ռեալ Մադրիդ»

Ռիսկը միշտ չէ, որ արդարացվում է, բայց առանց ռիսկի կորում է հետաքրքրությունը:

«Ռեալ Մադրիդ»- մանկուց ֆուտբոլը ասոցացվել է այս թիմի հետ:

ՍՍառնասրտություն

Երբեմն պետք է սառնասիրտ լինես, որպեսզի սթափ որոշումներ կայացնես, իսկ խաղերի ժամանակ որպեսզի շուտ կողմնորոշվես և չտրվես զգացմունքներին:

ՎՎնասվածքներ

Ցանկացած մարզիկի ամենաչսիրելի, բայց անբաժանելի մասնիկը:

ՏՏոն

Ընտրածս ուղղու պատճառով ստիպված եմ լինում բաց թողնել որոշ տոներ, որոնք կցանկանայի նշել ընտանիքիս հետ:

Ր– :)

Դժվար թե օրիգինալ գտնվեմ, ուստի բաց եմ թողնում այս տառը:

ՑՑուցամոլություն

Այժմյան հասարակությունում հաճախակի հանդիպող երևույթ, որը ես տանել չեմ կարողանում:

ՈւՈւրախություն

Էությամբ ուրախ մարդ եմ ու փորձում եմ ամեն ինչում ուրախ բան գտնել:

Փ– «Փակ»

Ինչքան էլ, որ մարդամոտ ու սրտաբաց եմ (այդպես են ասում) բայց միևնույն ժամանակ «փակ» մարդ եմ, կան հարցեր, որոնք միայն ինձ համար են:

ՔՔուն

Վերականգնվելու ամենալավ միջոցը:

ԵվԵվրոպա

Կցանկանայի տեղափոխվել Եվրոպա, ոչ ապրելու նպատակով, այլ կարիերաս ավելի նպատակահարմար ակումբում շարունակելու համար:

ՕՕձ

Ամենահետաքրքիր ու վախենալու սողունը:

Ֆ – Ford Mustang GT 500 և Ֆուտբոլ

Ֆուտբոլը իմ կյանքն է, իսկ ես փորձում եմ վայելել այդ կյանքի ամեն մի պահը:


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Կամո Հովհաննիսյանի անձնական արխիվից




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված