Յուրի Վարդանյանի ուղերձը՝ ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդինՅուրի Վարդանյանի ուղերձը՝ ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդին

Յուրի Վարդանյանի ուղերձը՝ ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդին

18.06.13 11:33
Յուրի Վարդանյանի ուղերձը՝ ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդին


Հունիսի 13-ից 14-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ԱՊՀ պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը առնչվող մի շարք հարցեր.

1.ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քաղաքականության հիմնական ուղղությունները

2.Մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության 2013-2015թթ միջոցառումների պլանը

3.Մինչև 2020թ.ԱՊՀ երկրների սպորտի ազգային ձևերի սատարման և զարգացման ծրագրի նախագիծը:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել Խորհրդի նիստը նախագահող Ղազախստանի Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի գործակալության փոխնախագահ Էլսիյար Կանագատովին և խորհրդի անդամներին: Ուղերձում մասնավորապես ասված է.«Հարգարժան Էլսիյար Բայմուհամեդովի.թույլ տվեք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ԱՊՀ անդամ երկրների Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում համագործակցության պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին մասնակցելու հրավերի համար:

Տեղեկացնում եմ, որ նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով Խորհրդում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին ներկայացուցիչ Սամվել Պատվականի Խաչատրյանին փոխարինելու է փոխնախարար Նազարեթ Անդրանիկի Մնացականյանը:

Հարգարժան պարոն Կանագատով, օգտվելով առիթից ձեզ, Գործադիր կոմիտեին և Խորհրդի անդամներին ցանկանում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք, վստահեցնում եմ, որ Նախարարությունը այսուհետ ևս պատրաստ է ակտիվորեն համագործակցել և աջակցել խորհրդի աշխատանքներին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված