Շնորհավոր, պարո՛ն նախարարՇնորհավոր, պարո՛ն նախարար

Շնորհավոր, պարո՛ն նախարար

13.06.13 17:49
Շնորհավոր, պարո՛ն նախարար

Այսօր առաջին անգամ Յուրի Նորայրի Վարդանյանը նախարարի պաշտոնում է ստանում իր ծննդյան շնորհավորանքները: Այո, այո, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նշում է իր 57-ամյակը: Ինչ խոսք, Յուրի Վարդանյանի ավանդը որպես մարզիկ անգնահատելի է: Հիշենք հենց միայն 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայի ֆանտաստիկ երեկոն, երբ 20-րդ դարի լավագույն ծանրորդներից մեկը երկու ժամվա ընթացքում սահմանեց 5 համաշխարհային ռեկորդ` հերոսանալով ու հռչակվելով օլիմպիական խաղերի չեմպիոն: Աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոնը, 43 համաշխարհային ռեկորդների հեղինակը այդ օրը կշռելով ընդամենը 82,5 կիլոգրամ, երկամարտի գումարով հատեց 400 կգ-ի սահմանագիծը, իսկ հրում վարժության նրա ցույց տված 222,5 կգ ֆանտաստիկ արդյունքը, մինչ օրս էլ զարմանքի տեղիկ է տալիս: Եվ իզուր չէր, որ ծանրամարտի այդ ժամանակվա համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Գոթֆրիդ Շլյոդերը գոչեց.

«Յուրին ֆանտաստիկա է, նա ծանրամարտի համաշխարհային գանձարանի ադամանդն է»:

Մարզաշխարհի ու sport.am-ի անունից շնորհավորելով մեծագույն մարզիկին, ցանկանք, որ նա նույքան բեղմնավոր գործունեություն ծավալի նաև նախարարի պաշտոնում:

Ծնունդդ շնորհավոր, պարո՛ն նախարար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված