Արսեն Ջուլֆալակյանի ԱյբուբենըԱրսեն Ջուլֆալակյանի Այբուբենը

Արսեն Ջուլֆալակյանի Այբուբենը

11.06.13 16:00
Արսեն Ջուլֆալակյանի Այբուբենը

Դո՞ւք էլ եք ուզում իմանալ, թե ինչի՞ առկայությունը չի վնասի ո՛չ ոքի, ո՞ր բառն է հիասքանչ ու մնում է միայն, որ ստեղծողներն ու իրականացնողները ևս հիասքանչ լինեն, ո՞ր մեքենան է մեր հյուրն առանձնացնում բոլորից իր անվան ու հնչողության համար ու վերջապես՝ դե՞ղձ, թե՞ դդում:…

«Այբուբեն» նախագծի չորրորդ հյուրը Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն է

Ա-Առաջին ու արև

ճիշտն ասած՝ «Ա» տառով իրար հետ երևի թե կապ չունեցող 2 բառ կուզեի նշել՝ «առաջին» և «արև»…

Առաջին, քանի որ բոլոր այն բնագավառներում, որտեղ որոշել եմ լինել՝ ձգտելու եմ առաջինին: Թեև դա ամենաբարդ ձգտումներից է:

Արև, քանի որ առանց դրա կյանքը շատ տխուր է՝ առանց գույների և առանց ջերմության: Արևն ինքնին կյանք է:

Բ-Բարություն

Հատկանիշ, որի առկայության դեպքում, վստահ եմ, բազմաթիվ խնդիրներ առհասարակ կվերանան կամ հեշտությամբ կլուծվեն:

Գ-Գարուն

Նորի, վերածննդի, զարթոնքի, կյանքի խորհրդանիշ: Նաև գիտակցում, որ ձմեռը վերջապես ավարտվեց և շուտով գալու է ամառը ))))

Դ-Դեղձ

Շատ եմ սիրում, հատկապես քաղցր, հյութալի տեսակը: Բայց դդումն էլ է լավ բառ դ-ով սկսվող))))

Ե-երազանք

Առանց դրա կյանքն ուղղակի անիմաստ է:

Զ-Զեկիլա

Հետաքրքիր համով թույլ ալկոհոլային խմիչք է, որ վերջերս Գերմանիայում եմ բացահայտել և շատ եմ հավանել:

Է-Էջմիածին

Մեր սուրբ քաղաքը:

Ը-Ընտրություն

Կարծում եմ՝ ընտրելու հնարավորությունը ժամանակակից մարդու կարևոր ձեռքբերումներից է ցանկացած բնագավառում:

Թ-Թեյ

Հիասքանչ ըմպելիք, որի առողջարար հատկությունների մասին միլիոնավոր աշխատություններ են գրվել:

Ժ-Ժամանակ

Մի բան, որը միշտ քիչ է, երբ պետք է և անվերջանալի, երբ դրա կարիքը այնքան էլ չկա:

Ի-Ինչու՞

Հարց, որի միջոցով հնարավոր է գիտելիքի հսկայական պաշար ձեռք բերել: Միայն թե՝ պետք չէ ամաչել հարցնելուց:

Լ-Լամբորջինի

Իրականում ոչ թե այդ մեքենան եմ սիրում, այլ՝ դրա անվանումը, հնչողությունը…

Խ-Խելք

Վստահ եմ՝ դրա առկայությունը ոչ ոքի չի վնասի:

Ծ-Ծով

Ինձ համար հանգստի գերադասելի ձևը ծովափնյա հանգիստն է:

Կ-Կյանք

Արարչի մեծագույն ստեղծագործությունն է:

Հ-Հերմինե

Սիրածս էակի անունն է:

Ձ-Ձմերուկ

Վստահ եմ՝ բոլոր կարդացողների մոտ հենց հիմա ձմերուկ ուտելու մեծ ցանկություն կառաջանա )))

Ղ-Ղեկ

Ուրիշ ավելի նպատակահարմար բառ մտքիս չեկավ )))

Ճ-Ճապոնիա

Ոննիկալ երկիր՝ իր ունիկալ մշակույթով և փիլիսոփայությամբ:

Մ-Մայր

Մայրիկին նվիրված թերևս լավագույն սահմանումներից մեկը՝ «Մայրն Աստծո անունն է երեխայի բերանում»: Սուրբ էակ:

Յ-Յուրահատուկ

Գերադասում եմ ամեն ինչի յուրահատուկը:

Ն-Նախանձ

Տանել չեմ կարողանում նախանձներին ու շատ կուզեի, որ այդ բառը իր բնորոշմամբ վերանար աշխարհի բոլոր լեզուններից:

Շ-Շուրթեր

Երևի տեղին է թողնել առանց մեկնաբանության…

Ո-Ոչ

Բառ, որը մեղմ ասած, չեմ սիրում: Նպատակահարմար եմ համարում ոչ-ին փոխարինող այլ բառեր օգտագործել, որոնք հետագայում գործելու հնարավորություն են տալիս:

Չ-Չափ

Կյանքիս կարգախոսերից մեկը՝ «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ»:

Պարզ, բայց անչափ խորը հասկացողություն է: Չունես չափի զգացողություն՝ չունես ոչինչ:

Պ-Պաղպաղակ

Այստեղ մի փոքրիկ հղում պետք է անեմ: Ոչ միայն պաղպաղակի, այլ՝ ցանկացած համեղ պատրաստված քաղցրավենիքի մեծ սիրահար եմ:

Ջ-Ջուր

Առհասարակ ջուրն ինձ համար շատ բարձր արժեք ունի և աշխատում եմ հնարավորինս խնայողաբար օգտագործել: Ըստ իս, այն կարևորագույն և անփոխարինելի բնական ռեսուրս է:

Ռ-Ռեմարկ

Հիացած եմ նրա գործերով:

Ս-Սեր

Վստահ եմ,այս տառը շատ մարդկանց մոտ նույն բառի հետ կասոցացվի և դա շատ լավ է:

Վ-Վիվա-Սելլ))))

Կարծում եմ՝ ՀՀ տարածքում գործող ամենաօրինակելի կազմակերպություններից մեկը:

Տ-Տուրիզմ

Շատ եմ սիրում ճանապարհորդել:

Ր-Րոպե,

Եվ քանի որ մեծ կարևորություն եմ տալիս ժամանակին, ցանկացած րոպե ինձ համար մեծ արժեք է:

Ց-Ցանկություն

Քանի դեռ կա ցանկություն, կյանքը շարունակվում է:

Ու-Ուսուցիչ

Լավ ուսուցիչը ճիշտ և բարեկեցիկ կյանքի գրավական է: Անչափ շնորհակալ եմ ուսուցիչներիցս:

Փ-Փող)))

Միջոց, առանց որի, ցավոք, այսօր դժվար է իրականացնել բազմաթիվ ցանկություններ և ծրագրեր:

Ք-Քուն

Երևի թե լավագույն վերականգնիչ:

Եվ-

Ուղղակի տառ, որն անչափ կարևոր ֆունկցիա է իրականացնում. կապում է բազմաթիվ մտքեր…

Օ-Օրենք

Հիասքանչ բառ: Մնում է, որ ստեղծողները և իրականացնողները ևս հիասքանչ լինեն:

Ֆ-Ֆինիշ)))

Թեպետ հայերեն բառ չէ, բայց հավանում եմ: Մանավանդ որ՝ արդեն հասանք եզրագծին)))


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված