Դավիթ Խաչատրյան. «Իմ խոսքը ռինգում կասեմ»Դավիթ Խաչատրյան. «Իմ խոսքը ռինգում կասեմ»

Դավիթ Խաչատրյան. «Իմ խոսքը ռինգում կասեմ»

03.06.13 16:12
Դավիթ Խաչատրյան. «Իմ խոսքը ռինգում կասեմ»


Մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում կայացավ Յուրի Սուրիկովն ընդդեմ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մենամարտը: ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը հաղթեց մրցակցին և նվաճեց EmperorFC վարկածով չեմպիոնական գոտին: Շնորհավորելով Դավթին՝ նրան խնդրեցինք մենամարտի և իր առաջիկա ծրագրերի մասին պատմել:

-Դավիթ Sport.am-ի աշխատակազմը շնորհավորում է քեզ հերթական չեմպիոնական մենամարտի համար:

-Շնորհակալ եմ:

- Կպատմե՞ս մենամարտի մասին:

-Մենամարտին շատ լավ էի նախապատրաստվել, ցանկանում էի արագ վճռել ելքը: Բայց ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Մրցակիցը շատ ակտիվ սկսեց մենամարտը: Հենց սկզբում սայթաքեցի, ինչի արդյունքում հայտնվեցի հատակին: Դրանից հետո մրցակիցը սկսեց հարվածներ հասցնել: Բայց արագ կարողացա իրավիճակը շտկել:

-Լարվածությո՞ւնը, թե՞ անհավասարակշռությունն էր սայթաքելու պատճառը:

-Ոչ, չկար ո’չ լարվածություն, ո’չ անհավասարակշռություն:Ուղղակի ռինգի հատակը թաց էր. հենց դա էլ խանգարեց ինձ:

-Երբ հայտնվեցիր հատակին, մրցակիցը բավական շատ և հուժկու հարվածներ էր հասցնում քեզ: Ինչպե՞ս ես քեզ զգում հիմա, լուրջ վնսավածք ստացե՞լ ես:

-Փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չկար: Մի քիչ աչքս էր ցավում, բայց արդեն լավ եմ զգում ինձ:

-Հուլիսի 4-ին պատրաստվում ես պաշտպանել ProFC վարկածով չեմպիոնական գոտին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, հատկապես որ՝ մրցակիցդ անընդհատ հանդես է գալիս շատ պրովոկացիոն հայտարարություններով:

-Տրամադրված եմ միայն հաղթելու: Վստահ եմ իմ ուժերին: Մրցակիցս ճիշտ եք, անընդհատ սուր արտահայտություններ է կատարում, ես չեմ ցանկանում դրանց ուշադրություն դարձնել: Իմ խոսքը կասեմ միայն ռինգում:

-Յուրաքանչյուր մենամարտում դժվար պահերին կարողանում ես ճիշտ ելք գտնել. ո՞րն է Դավիթ Խաչատրյանի հաղթանակների գաղտնիքը:

-Յուրաքանչյուր մենամարտի պատրաստվում եմ և ռինգ եմ դուրս գալիս միայն հաղթանակի համար:

-Քո մենամարտերից ո՞րը կառանձնացնես, որ շատ դժվար է եղել քեզ համար և շատ կարևոր:

-Ինձ համար շատ դժվար մենամարտ եմ ացնկացրել նախորդ տարի: Մինչ ProFC վարկածով չեմպիոնական գոտու եզրափակիչ մենամարտն անցկացրել եմ ևս 15 մենամարտ: Շատ դժվար և բարդ հաղթանակ էր Մագոմեդ Խազբուլաևի հետ հանդիպումս: Ինձ համար այդ մենամարտը ավելի բարդ ստացվեց, քան եզրափակիչը:


Գոհար Փիլիպոսյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված