Արթուր Աբրահամի ԱյբուբենըԱրթուր Աբրահամի Այբուբենը

Արթուր Աբրահամի Այբուբենը

21.05.13 16:00
Արթուր Աբրահամի Այբուբենը

Ո՞վ է Մայք Թայսոնը Արթուր Աբրահամի համար, ի՞նչն է կապում երազանքը լավատեսության, քաջության ու սիրո հետ, ո՞վ է ամենաառաջին գեղեցկուհին…

«Այբուբեն» նախագծի առաջին հյուրը բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն է…


Ա – Ազնվություն

Բոլոր հաջողությունների հիմնաքարերից մեկն է:


Բ – Բռնցքամարտ

Շատերի համար պարզապես մարզաձև է, ինձ համար իմ կյանքն է:


Գ – Գնդակ

Նախևառաջ ու ի վերջո ֆուտբոլ է:

Դ – Դդում

Դե՜, ի՞նչ մեկնաբանեմ, ամեն ինչ պարզ է:

Ե – Երազանք

Բոլոր հաջողությունների հիմնաքարերից մեկն է:

Զ - Զրո

Երբ մենակ է, դատարկություն է:

Է – Էշ

Ավանակը շա՞տ վատ բան է:

Ը – Ընձուղտ

Շատ վատ բան չէ:

Թ – Թութ

Թթի օղու սկզբնաղբույրն է:

Ժ – Ժամանակ

Ամենաարագընթացն է, սլանում է:

Ի - Իշուկ

(Տես` էշ, ավանակ):

Լ – Լավատեսություն

Բոլոր հաջողությունների հիմնաքարերից մեկն է:

Խ – Խակ

Բազմիմաստ բառ է:

Ծ – Ծերանալ

Երկար ապրելու միակ տարբերակն է:

Կ – Կատու

Գեղեցիկ է, երկար եղունգներ ունի, պետք է զգուշանալ:

Հ – Համբերություն

Բոլոր հաջողությունների հիմնաքարերից մեկն է:


Ձ – Ձայն

Նաև քվե է:

Ղ – Ղեկ

Թո'ղ որ միշտ աջ լինի:

Ճ – Ճանճ

Գեղեցիկ չէ, գիտի թռչել:

Մ – Մոծակ

Գեղեցիկ չէ, գիտի թռչել ու խայթել:

Յ – Յասաման

Գեղեցիկ է, անուշաբույր է, չի խայթում, չի թռչում:

Ն – Նվեր

Հաճելի է, փաթեթավորված է, հայտնի չէ, թե ինչ է:

Շ – Շուն

Լավն է, հավատարիմ է, մտերիմ է… Իմ շան անունը Մայք Թայսոն է:


Ո – Ոհմակ

Վտանգավոր է, անկառավարելի է:

Չ – Չուզող

Նախանձի մեկն է:

Պ – Պահակ

Սը՜ս, քնած է:

Ջ – Ջուր

Երկրագնդի 2/3 մասը ծածկված է ջրով, լինում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում:

Ռ – Ռոք

Մտածելակերպ է:

Ս – Սեր

Բոլոր հաջողությունների հիմնաքարերից մեկն է:

Վ – Վերջ

Նորի սկիզբ է:


Տ – Տապանաքար

Վերջին հասցեն է:

Ր – Րոպե

Հայերենում "Ր"-ով սկսվող 2 բառերից մեկն է:

Ց – Ցուկերբերգ

Ֆեյսբուքի արարողն է:

Ու – Ուզենալ

Ցանկանալու հոմանիշն է:

Փ – Փեսա

Հարսի հականիշն է:

Ք – Քաջություն

Բոլոր հաջողությունների հիմնաքարերից մեկն է:

Եվ – Եվա

Ամենաառաջին գեղեցկուհին է:

Օ – Oֆելյա

Շեքսպիրի հերոսուհին է:

Ֆ – Ֆրի

Վնասակար է առողջության համար:


Նախագծի հեղինակ՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Արթուր Աբրահամի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված