Տաթև Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիրՏաթև Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Տաթև Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

13.05.13 12:48
Տաթև Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Ամերիկյան Սենթ-Լուիսում ավարտվեց ԱՄՆ շախմատի առաջնությունը, որում հանես էին գալիս նաև հայ շախմատիստները: Կանանց պայքարում Տաթև Աբրահամյանը 9 հնարավորից 6.5 միավորով վաստակեց առաջնության բրոնզը: Առաջինը 8 միավորով Իրինա Կրուշն է, երկրորդը՝ Աննա Զատոնսկիխը 7.5 միավորով:

Տղամարդկանց պայքարում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Մեկնարկային 4 պարտիաներում տոնած հաղթանակներից հետո Գատա Կամսկին 5 ոչ-ոքի արեց, ինչի պատճառով ստիպված կլինի լրացուցիչ խաղում մրցել Ալեխանդրո Ռամիրեսի հետ: 2 շախմատիստների ակտիվում 9 հնարավորից 6.5 միավոր է: Թայ-բրեյքում շախմատիստները 2 պարտիա կանցկացնեն 25 րոպեանոց վերահսկումով, իսկ եթե դրանք էլ հաղթողին չորոշեն, ապա հաղթողի բախտը կորոշի Արմագեդդոնը (որոշիչ բլից-պարտիա, որը անցկացվում է անսովոր պայմաններում. Սպիտակները մտածելու 5 րոպե ունեն, սևերը՝ 4, սակայն սպիտակներին բավարարում է բացառապես հաղթանակը, քանի որ ոչ-ոքիի դեպքում հաղթող են համարվում սևերը):

Մեր շախմատիստները անհամեմատ համեստ արդյունքներ են գրանցել. Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից 5 միավոր է վաստակել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, Սամուել Սևյանը 4 միավորով 17-րդն է, Մելիքսեթ Խաչիյանը 3 միավորով 23-րդը 24 մասնակիցների թվում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված